World News in Armenian

89 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի մեդիամագնատ Սեմյուել Իրվինգ Նյուհաուսը

Ամերիկացի մեդիամագնատ Սեմյուել Իրվինգ Նյուհաուս կրտսերը, որը եղբոր՝ Դոնալդի հետ միասին հանդիսանում էր Advance Publications ընկերության, ինչպես նաև Conde Nast հրատարակչության համասեփականատերը, մահացել է կյանքի 90-րդ տարում:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գործարարի ընտանիքին: Վերջինիս էր պատկանում նաև Discovery Communications-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Աղբյուրի տվյալներով՝ Նյուհաուս կրտսերը մահացել է իր տանը շաբաթ օրը:

Սեմյուել Իրվինգ Նյուհաուս կրտսերը ծնվել է 1927-ի նոյեմբերի 8-ին Նյու Յորքում:  Forbes ամսագրի վարկածով՝ նրա կարողությունը կազմում էր 12.1 մլրդ դոլար: Գործարարը հայտնի էր արվեստի գործերի հավաքածուներով:

Читайте на сайте