Ամերիկուհին 50 000 դոլար է ծախսել Մելանյա Թրամփի նմանակը դառնալու համար (լուսանկարներ)
Ամերիկուհին, ով հաղթահարել է կրծքի քաղցկեղն ու իր խոսքով՝ տարիներ շարունակ ծաղրանքի է ենթարկվել իր արտաքինի և տարիքից ավելի մեծ երևալու պատճառով, 50 000 դոլար է ծախսել ԱՄՆ առաջին տիկնոջը նմանվելու համար:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Հյուսթոնի բնակչուհի 42-ամյա Կլաուդիա Սիերան մի շարք պլաստիկ վիրահատություններից հետո իրեն զգում է այնպես, ասես «վերածնված» լինի: Նրա խոսքով՝ դառնալով Մելանյա Թրամփի նմանակը՝ իր համար հեշտ կլինի հաղթահարել տարիներ տևած ծաղրանքները:
Ամերիկուհու խոսքով՝ արտաքինի պատճառով նա սկսել է տառապել դեռևս մանկուց, երբ առաջին անգամ մեկնաբանություններ է լսել քթի չափի, մաշկի մուգ գույնի և վարսերի համար:
Այժմ երկու երեխայի մայրը վերագտել է իր ինքնավստահությունը: Նրա վիրահատությունները ներառում են կրծքի մեծացումը, փորի ձգումը, լիպոսակցիան, հոնքի բարձրացումը և այլն: