World News in Armenian

Սերենա Ուիլյամսը բացահայտել է իր և Ալեքսիս Օհանյանի դստեր անվան ընտրության գաղտնիքը

Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը շարունակում է վայելել մայրության հաճելի պահերն ու նոր լուսանկարներ հրապարակել սոցցանցում ծննդաբերությունից մեկ ամիս անց:

Ինչպես գրում է Daily Mail-ը, այս անգամ ամերիկուհին կիսվել է իր և Ալեքսիս Օհանյանի դստեր անվան ընտրության պատմությամբ:

Ուիլյամսը նոր գրառում է կատարել՝ երկրպագուների համար բացահայտելով դստեր՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի անվան  գաղտնիքը: Պարզվում է՝ 36-ամյա թենիսիստուհին այդ անվանումն ընտրել է՝ հավերժացնելու Ավստրալիայում անցկացված առաջնությունում իր տարած հաղթանակը:

«Դստերս անվան առաջին տառերն են «ԱՕ», որը խորհրդանշում է «Ավստրալիա օփեն» մրցաշարը», -գրել է Ուիլյամսը, և նրա այս գրառումն ավելի քան 100 000 «լայք» է ստացել։

Թենիսիստուհին հղի էր, երբ Մեծ սաղավարտի այդ մրցաշարում տարավ իր 23-րդ հաղթանակը:   

Читайте на сайте