World News in Armenian

Ժերար Պիկեն արտասվելով հայտնել է, որ պատրաստ է հեռանալ Իսպանիայի հավաքականից

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հաղորդել է, որ պատրաստ է ավարտել իր ելույթներն Իսպանիայի հավաքականում, եթե նրա ղեկավարությունից ինչ-որ մեկը դա խնդիր է համարում:

 

«Եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեններից ինչ-որ մեկը կարծում է, որ կարող եմ խնդիր կամ խոչընդոտ լինել հավաքականի համար, ապա պատրաստ եմ հեռանալ»,- արտասվելով ասել է Պիկեն:

 

Այսօր Պիկեն քվեարկել է Կատալոնիայի անկախության օգտին:

Читайте на сайте