Մեկնարկել է մինչև 16 տարեկանների բասկետբոլի Հայաստանի առաջնությունը
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին մեկնարկել է մինչև 16 տարեկանների բասկետբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 12 ակումբ Երևանից և մարզերից,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Առաջնության մեկնարկային տուրում «Շենգավիթը» սեփական մարզադահլիճում 76-50 հաշվով առավելության է հասել «Արթիկի» նկատմամբ, ԵՃՇՊՀ-ի մարզադահլիճում «Պոլիտեխնիկը» 22-75 հաշվով պարտվել է «Գրանդ Սպորտ» ակումբին:
«Վանաձորը» 52-47 հաշվով առավելության է հասել «Աջափնյակի» նկատմամբ: «Արաբկիր խաղերը» 49-51 հաշվով պարտվել է «Գյումրիին», իսկ տուրի վերջին խաղում ԽՄՕՄՄ-ը 91-17 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ:
Հոկտեմբերի 7 –ին և 8-ին տեղի ունեցող երկրորդ տուրում տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝
Հոկտեմբերի 7
Ժամը՝ 13:00 «Պոլիտեխնիկ» - «Շենգավիթ»
Ժամը՝ 15:00 «Արթիկ» - «Աջափնյակ»
Ժամը՝ 16:00 «Արարատ» - «Արաբկիր»
Հոկտեմբերի 8
Ժամը՝ 15:00 «Գյումրի » - «ԽՄՕՄՄ»
Ժամը՝ 18:00 - «Գրանդ Սպորտ»-«Արաբկիր խաղեր»
ՀՀ առաջնությանը մասնակցում է նաև « Արցախը», որը իր հանդիպումները կանցկացնի Երևանում հոկտեմբերի 16-ից: