World News in Armenian

Յուվենտուսի կիսապաշտպանն ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Սպորտինգի հետ խաղին

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է շարք,- տեղեկացնում է «Football Italia»-ն:

 

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի` «Օլիմպիակոսի» հետ խաղի ընթացքում և բաց էր թողել «ծեր սինյորայի» վերջին 3 հանդիպումները:

 

27-ամյա կիսապաշտպանն ընդգրկվել է «Սպորտինգի» հետ խաղի հայտացուցակում: Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին:

 

Այսպիսով, «ծեր սինյորային» դեռ չեն կարող օգնել Կլաուդիո Մարկիզիոն, Բենեդիկտ Հյովեդեսը, Մատիա Դե Շիլյոն և Մարկո Պյացան:

Читайте на сайте