World News in Armenian
Октябрь
2017

Новости за 17.10.2017

Tert.am (hy) 

Չեմպիոնների լիգա. Մանչեսթեր Սիթին ուժեղ էր Նապոլիից, Սպարտակը ջախջախեց Սևիլիային, այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղարկության F խմբի 3-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Էթիհադ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին»:

Читать дальше...

Tert.am (hy) 

Չեմպիոնների լիգա. Ռեալն ու Տոտենհեմը չորոշեցին հաղթողին, Մոնակոն պարտվեց Բեշիքթաշին, այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի H խմբի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ոչ-ոքի խաղաց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ:

Читать дальше...

Tert.am (hy) 

Համացանցում հայտնվել են iPhone X-ի իրական լուսանկարները

Համացանցում են հայտնվել iPhone X սմարթֆոնի իրական լուսանկարները։

Այս մոդելի շնորհանդեսը կայացել էր Սան Ֆրանցիսկոյում կայացել էր սեպտեմբերի 12-ին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, լուսանկարները համացանցում հրապարակվել են Reddit սոցցանցի օգտատերերի կողմից:

Նորագույն առաջադեմ սմարթֆոնի վաճառքը մեկնարկելու է հոկտեմբերի 27-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանից առաքվել է iPhone X-ի առաջին խմբաքանակը, որում ընդամենը 46.500 հեռախոս կա։ Նախորդ տարիների նմուշների առաջին խմբաքանակներն անհամեմատ ավելի շատ է եղել... Читать дальше...

Tert.am (hy) 

Չինաստանում վիշապ հիշեցնող տարօրինակ կենդանու կմախք է հայտնաբերվել

Չինաստանի գյուղերից մեկում սատկած «վիշապի» կմախք է հայտնաբերվել: Արտառոց գտածոյի կողքին լուսանկարվող գյուղացիները պնդում են, որ դա առասպելական կենդանու գոյության ապացույցն է:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, կմախքի երկարությունը կազմում է 18 մետր: Ոսկրային համակարգից երևում է, որ այն երկու փոքր թաթ ունի, որոնք գտնվում են կենտրոնական մասում, իսկ գանգը նմանվում է կովի գլխի:

Այն հայտնաբերվել է Հեբեյ նահանգում: Ըստ առասպելների՝ ավանդական չինական վիշապները թևեր չունեն և տեղաշարժվում են օդի միջով «լողալով»... Читать дальше...

Tert.am (hy) 

Թրամփը $ 600 մլն է կորցրել և 92 հորիզոնականով զիջել է դիրքերը Forbes-ի՝ մեծահարուստների ցանկում

Forbes ամսագրի հրապարակած 400 ամենահարուստ ամերիկացու ցուցակը բացահայտում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 600 մլն դոլարի կորուստ է ունեցել, և այժմ նրա կարողությունը կազմում է 3.1 մլրդ դոլար:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, կարողության կորստի արդյունքում երկրի «գլխավոր միլիարդատերը» 92 հորիզոնականով հետ է ընկել՝ հայտնվելով 248-րդ տեղում, մինչդեռ նախորդ տարի բարձրացել էր 156-րդ հորիզոնական:

Սակայն ըստ ամսագրի տվյալների՝ ընդհանուր առմամբ մեծահարուստ ամերիկացիներն ավելի են հարստացել նախորդ տարվա համեմատ... Читать дальше...

Tert.am (hy) 

Չեմպիոնների լիգա. Ռեալ-Տոտենհեմ` 0:1. Վարանը գնդակն ուղարկում է սեփական դարպասը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի H խմբի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ուժերն է չափում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ:

Читать дальше...

Tert.am (hy) 

«Վրացական երազանքը» Սամցխե-Ջավախեթիում առաջադրել է քաղաքապետի 6 թեկնածու` 2-ն ազգությամբ հայ

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը շարունակում է հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ներկայացնել քաղաքապետի թեկնածուներին:

Tert.am-ը Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Սամցխե- Ջավախեթիում իշխող կուսակցությունն ունի վեց թեկնածու, որոնցից երկուսն ազգությամբ հայերն են: Իշխող կուսակցությունը Ախալքալաքում և Նինոծմինդայում առաջադրել է ազգությամբ հայ թեկնածուների:

Ախալցիխեի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Զազա Մելիքիձեն, Բորժոմիի քաղաքապետի թեկնածուն Լևան Լիպարիտն է... Читать дальше...

Tert.am (hy) 

Գործարարությունը քո համոզմունքներն այլ մարդկանց հասցնելու շնորհն է՝ նրանց քո հետևից տանելով. Դավիդ Յան

Findo, iiko,  Plazius և այլ ՏՏ ոլորտի ընկերությունների հիմնադիր և նախագահ, տարբեր նորարարական ծրագրերի և ստարտափների խորհրդատու  Դավիդ Յանն ունի հաջողության հասնելու  իր բանաձևը: Նա «Մարտահրավերներ՝ հաջողության ճանապարհին» թեմայով դասախոսության ժամանակ նշեց, որ ինքը փորձում է ստեղծել խմբեր, ընկերություններ, որոնք ինչ-որ խնդիրներ են լուծում:  Դավիդ Յանը հաջողության հասնելու իր տարբերակն անվանել է «3 մոգական բյուրեղապակի»:

«Առաջին՝ պետք է իմանալ խնդիրը, որը լուծում ես, օրինակ, եթե խոսում ենք հիվանդության մասին... Читать дальше...

Tert.am (hy) 

«Եթե մի տոկոս էլ կասկածեինք, թեկնածություն չէինք դնի». Սիսիանի ԲՀԿ-ական թեկնածուն թեժ մրցակցություն չի սպասում

Սիսիանում նոյեմբերի 5-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ԲՀԿ-ն առաջադրել է Կարեն Համբարձումյանին։ Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը և իր թիմակիցները վստահ են, որ ընտրություններում հաղթելու են, թեև դա վերջնական նոյեմբերի 6–ին պարզ կլինի: «Եթե մի տոկոս էլ կասկածեինք, մեր թեկնածությունը չէինք դնի»,-ասաց նա:

Նա նշեց, որ մրցակցությունն այս պահին նորմալ է ընթանում, արտառոց բան չկա` առավել ևս, որ քարոզարշավը դեռ չի էլ սկսվել և Արթուր Սարգսյանի հետ նորմալ հարաբերություններ ունի... Читать дальше...

Tert.am (hy) 

Սիրիայում և Իրաքում գտնվող ԻՊ-ի գրոհայինների թիվը կազմում է 6500. Պենտագոն

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհանինների թիվը Սիրիայում և Իրաքում գնահատվում է 6500 մարդ:

INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի մամուլի քարտուղար, գնդապետ Ռայան Դիլոնը Բաղդադում կայացած  ճեպազրույցի ժամանակ:

«Մեր գնահատականներով` Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանում թշնամական զորամիավորումների թվաքանակը կազմում է 6500 գրոհային»,- ասել է գնդապետն՝ ի պատասխան գրոհայինների թվաքանակի մասին լրագրողի հարցին... Читать дальше...

Tert.am (hy) 

Օպտիմալացվել են մեքենաները, որոնք չեն շահագործվել, ծախսերի օպտիմալացման կարիք չկա. փորձագետները՝ պետական ապարատի ծախսերի ավելացման մասին

Դեռևս նախորդ կառավարությունը գնաց օպտիմալացման ճանապարհով՝ հեռացնելով աշխատողների և այլն,  իսկ Կարեն Կարապետյանն ավելացրեց, թե գոտիները ձգելու ժամանակն է: Սակայն պետական բյուջեում տեսնում ենք, որ 2018 թվականին պետական համակարգի աշխատողներին կվճարվի 131.9 մլրդ դրամ աշխատավարձ՝ 2017 թվականի 131.7 մլրդ դրամի դիմաց։ Ինչպես նաև աճել են գործուղումների և շրջագայությունների ծախսերը՝ 3.8 մլրդ դրամից հասնելով 3.9 մլրդ դրամի։

Կառավարության օպտիմալացման շրջանակում նաև բուռն քննարկման արժանացավ պետական ապարատի մեքենաների օպտիմալացման հարցը... Читать дальше...

Tert.am (hy) 

Դերասաններ Մայքլ Ֆասբենդերը և Ալիսիա Վիկանդերը գաղտնի ամուսնացել են Իսպանիայում

Դերասաններ Մայքլ Ֆասբենդերը և Ալիսիա Վիկանդերն ամուսնացել են հանգստյան օրերին կազմակերպված գաղտնի արարողությամբ:

Ինչպես հաղորդում է E! News-ը, աստղային զույգը պսակադրվել է շաբաթ օրը Իբիսայում: Աղբյուրի հաղորդմամբ՝ դերասաններն ամուսնական մատանիներ են փոխանակել և լողափնյա ռեստորանում ընկերների հետ տոնել իրենց միությունը:

29-ամյա Վիկանդերն «Օսկար» կինոմրցանակի է արժանացել «Դանիացի աղջիկը» ֆիլմում իր դերակատարության համար: Նա պատրասվում է նաև մարմնավորել Լարա Քրոֆթի կերպարը «Դամբարաններ... Читать дальше...

Tert.am (hy) 

Իրաքի կողմից Քիրքուքի գրավումը հնարավորություն է ստեղծում նաև ազդելու Մերձավոր Արևելքի գործընթացների վրա․ Կարեն Վերանյան

Իրաքի և Իրաքյան Քրդստանի տարածքում վերջինիս անկախացումից հետո տեղային բախումներն ակնկալելի էին. դրանք լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերածվելու հնարավորություն չունեն: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը։

«Ինչո՞ւ. մենք տեսնում ենք, թե Սիրիական ճգնաժամն ինչ ընթացքի մեջ է եղել և հիմա ինչ էտապ է ապրում: Տեսնում ենք, որ ռազմական գործողությունները սիստեմատիկ բնույթ են ստացել, քաոսային վիճակ է ընդհանուր տիրում... Читать дальше...

Tert.am (hy) 

Ժնևից միակ իրատեսական սպասումը բանակցություններին վերադառնալն է․ Դենիս Սամութը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

«Լինքս» ընկերության ղեկավար, Եվրամիության աջակցությամբ ստեղծված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող Եվրոպական գործընկերության» ծրագրի գործընկեր Դենիս Սամութի խոսքով՝ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը կարևոր էր, քանի որ ապահովում էր բանակցությունների վերադառնալու գործընթացը: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր համար Ժնևից միակ իրատեսական սպասումը դա էր, ինչն էլ իրականացավ: 

«Անցած 18 ամիսները շատ բարդ էին Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ գործընթացի համար: Լարվածություն կար շփման գծում... Читать дальше...

Tert.am (hy) 

ՌԴ-ն պատրաստ է թույլատրել 50 000 տոննա թուրքական լոլիկի ներկրումը

Ռուսաստանը պատրստ է թույլատրել շուրջ 50 000 տոննա լոլիկի մատակարարումը Թուրքիայի 4 ձեռնարկությունից: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխնախագահ Արկադի Դվորկովիչը:

«Եթե խոսենք հենց թուրքական լոլիկների մասին, ապա մեր մոտեցումները հստակ են, մենք թույլատրելի ենք համարում թուրքական լոլիկների ներկրումը ռուսական շուկա շուրջ 50 000 տոննա քանակով առաջիկա 4-5 ամսվա ընթացքում՝ դեկտեմբերից ապրիլ, երբ մեզ մոտ լոլիկի սեզոնը չէ», - ասել է Դվորկովիչը:

Սակայն, ինչպես նա ընդգծել է... Читать дальше...

Tert.am (hy) 

Ուկրաինայում 54-ամյա հայ գործարար է սպանվել

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է «Ապարան» կոշիկի գործարանի 54-ամյա տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:

Ինչպես հաղորդում է mk.ru կայքը, գործարարն սպանվել է հոկտեմբերի 16-ի 11:00-ին իր աշխատասենյակում՝ ատրճանակից արձակված մի քանի կրակոցներից:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ կրակոցներ հնչելուց առաջ վիճաբանություն է ծագել հարձակվողի և զոհի միջև:

Գլխավոր տնօրենի մարդասպանն արդեն ձերբակալվել է: Նրան հարցաքննում են ոստիկանության քաղաքային բաժանմունքում: Հանցագործության շարժառիթը դեռևս հայտնի չէ... Читать дальше...

Tert.am (hy) 

Չինաստանի համալսարաններից մեկն ուսանողներին առաջարկում է ազատվել ավելորդ քաշից բարձր գնահատական ստանալու համար

Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքի համալսարանը, փորձելով լուծել ավելորդ քաշից ձերբազատվելու խնդիրն իր ուսանողների շրջանում, գեր ուսանողներին նոր նիհարեցման «կուրսերի» ծրագիր է առաջարկում:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ծրագրի համաձայն՝ ուսանողները գնահատական կստանան՝ ըստ իրենց կորցրած կիլոգրամների և դասընթացում գրանցած արդյունքների:

Նանկինի գյուղատնտեսական համալսարանի դասախոսներից մեկն այս գաղափարը հղացել է, երբ պարզել է, որ ուսանողներից շատերը ընդհանրապես չեն մարզվում... Читать дальше...

Tert.am (hy) 

Ես չունեմ վստահելի մարդիկ, ես ունեմ նպատակ, ունեմ խնդիրներ. Վիգեն Սարգսյան

Հանրային ոլորտի աջակցությունը տարբերվում է այլ ոլորտի առաջնորդությունից, քանի որ ի տարբերություն այլ ոլորտների առաջնորդի, հանրային առաջնորդն ընտրության հաջորդ օրը ստանձնում է  հանրության առաջնորդ լինելու պարտականությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտեց ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Նա, պատասխանելով հարցին՝ ինչպես պետք է ձևավորել լավագույն թիմն ասաց, թե թիմն առաջնորդության կարևորագույն բաղադրիչներից մեկն է:

«Պետք է շատ սիրել ու վստահել մարդկանց: Ես ունեմ նպատակ, խնդիրներ ու շատ ուրախ եմ... Читать дальше...

Tert.am (hy) 

Փերինչեքի գործով դատավարությունը պարտություն չէ. Սարգիս Շահինյան

ՄԻԵԴ-ում ավարտվել է «Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը: Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005թ. Շվեյցարիայում մի շարք գիտաժողովների ժամանակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստն անվանել է միջազգային սուտ: 2005թ. հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» միությունը քրեական հայց էր ներկայացրել թուրք գործչի դեմ: 2007թ. մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք... Читать дальше...