World News in Armenian

Չինաստանի համալսարաններից մեկն ուսանողներին առաջարկում է ազատվել ավելորդ քաշից բարձր գնահատական ստանալու համար

Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքի համալսարանը, փորձելով լուծել ավելորդ քաշից ձերբազատվելու խնդիրն իր ուսանողների շրջանում, գեր ուսանողներին նոր նիհարեցման «կուրսերի» ծրագիր է առաջարկում:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ծրագրի համաձայն՝ ուսանողները գնահատական կստանան՝ ըստ իրենց կորցրած կիլոգրամների և դասընթացում գրանցած արդյունքների:

Նանկինի գյուղատնտեսական համալսարանի դասախոսներից մեկն այս գաղափարը հղացել է, երբ պարզել է, որ ուսանողներից շատերը ընդհանրապես չեն մարզվում, քանի որ դա աննպատակ են համարում: Այսպիսով, նա որոշել է ոգևորել ուսանողներին:

Ուսանողների ընդհանուր գնահատականի 6 տոկոսը հաշվարկվում է պարապմունքների և նիհարելու արդյունքից:

Читайте на сайте