Չինաստանում վիշապ հիշեցնող տարօրինակ կենդանու կմախք է հայտնաբերվել
Չինաստանի գյուղերից մեկում սատկած «վիշապի» կմախք է հայտնաբերվել: Արտառոց գտածոյի կողքին լուսանկարվող գյուղացիները պնդում են, որ դա առասպելական կենդանու գոյության ապացույցն է:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, կմախքի երկարությունը կազմում է 18 մետր: Ոսկրային համակարգից երևում է, որ այն երկու փոքր թաթ ունի, որոնք գտնվում են կենտրոնական մասում, իսկ գանգը նմանվում է կովի գլխի:
Այն հայտնաբերվել է Հեբեյ նահանգում: Ըստ առասպելների՝ ավանդական չինական վիշապները թևեր չունեն և տեղաշարժվում են օդի միջով «լողալով», ինչպես օձերը գետնի վրա:
Որոշ օգտատերերի կարիքով՝ գյուղացիներն իրենք են այդ կմախքը տեղադրել նախապես, ապա տեսագրել այն, որոշ մարդիկ էլ պնդում են, որ դա կարող է իրական կենդանու մնացորդ լինել: