Չեմպիոնների լիգա. Ռեալն ու Տոտենհեմը չորոշեցին հաղթողին, Մոնակոն պարտվեց Բեշիքթաշին, այլ արդյունքներ (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի H խմբի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ոչ-ոքի խաղաց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ:
Հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին: Գնդակը սեփական դարպասն ուղարկեց «սերուցքայինների» պաշտպան Ռաֆայել Վարանը: Առաջին խաղակեսի ավարտին «արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը` հաշիվը դարձնելով 1:1:
Խմբի մյուս խաղում կիպրոսական ԱՊՕԷԼ-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ` 1:1:
G խմբում գերմանական «Լայպցիգը» 3:2 հաշվով հաղթեց պորտուգալական «Պորտուին», իսկ ֆրանսիական «Մոնակոն» 1:2 հաշվով պարտվեց թուրքական «Բեշիքթաշին»:
H խումբ
ԱՊՕԷԼ-«Բորուսիա» Դ.` 1:1
«Ռեալ»-«Տոտենհեմ»` 1:1
G խումբ
«Լայպցիգ»-«Պորտու»` 3:2
«Մոնակո»-«Բեշիքթաշ»` 1:2