World News in Armenian

Չեմպիոնների լիգա. Մանչեսթեր Սիթին ուժեղ էր Նապոլիից, Սպարտակը ջախջախեց Սևիլիային, այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղարկության F խմբի 3-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Էթիհադ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին»:

 

Խաղի 9-րդ րոպեին «քաղաքայինները» բացեցին հաշիվը: Գոլով աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը: Րոպեներ անց գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը: 73-րդ րոպեին «Նապոլին» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ամադու Դիավարան:

 

Խմբի մյուս խաղում հոլանդական «Ֆեյենորդը» 1:2 հաշվով պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»:

 

E խմբում «Մարիբորը» սեփական հարկի տակ 0:7 հաշվով ջախջախվեց անգլիական «Լիվերպուլից», իսկ Մոսկվայի «Սպարտակը» Մոսկվայում անակնկալ կերպով ջախջախեց իսպանական «Սևիլիային»` 5:1:

 

F խումբ

«Ֆեյենորդ»-«Շախտյոր»` 1:2

«Մանչեսթեր Սիթի»-«Նապոլի»` 2:1

E խումբ

«Սպարտակ»-«Սևիլիա»` 5:1

«Մարիբոր»-«Լիվերպուլ»` 0:7

Читайте на сайте