World News in Armenian

Վեդիում ավտոմեքենան բախվել է հաստաբուն ծառին, 25-ամյա ուղևորը տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 28 OU 967 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, համագյուղացի 25-ամյա Ժորա Կարապետյանը տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:


Ըստ կայքի՝ վթարի փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ում օպերատիվորեն ժամանած բժիշկները տեղափոխել են Վեդու բժշկական կենտրոն. որից հետո փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին:


Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ավետյանի որոշմամբ, ով տեղում ղեկավարել է քննչական աշխատանքները, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Читайте на сайте