World News in Armenian
Октябрь
2017

Новости за 21.10.2017

Tert.am (hy) 

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորակը. վարորդը զոհվել է

Հոկտեմբերի 21-ին, ժամը 06:41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակա նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 21-րդ կմ-ին Opel մակնիշի 35 FR 729 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը... Читать дальше...

Tert.am (hy) 

«Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է  դանդաղել

«ՀՀ տնտեսության ակտիվությունը շարունակում է  դանդաղել։ ԱՎԾ նախնական տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 5.1 տոկոս տնտեսական աճ այն դեպքում, երբ 8 ամսվա տվյալներով՝ այն 5.5 տոկոս էր։

Հիշեցնենք, որ մինչ այս էլ 6.2 տոկոս էր։ Ինչպես նախորդ ցուցանիշներում, 9 ամսվա կտրվածքով էլ մեծ՝ 9.9 և 6.4 տոկոս անկում  են ունեցել գյուղատնտեսության և շինարարության ոլորտները։

Читать дальше...

Tert.am (hy) 

«Հայկական ժամանակ». Իշխանությունները հույսները դրել են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի վրա, որ բյուջեն փող լցվի. Մ. Մելքումյան

«Գնաճը ժողովրդի աղքատության հաղթահարման համար լավ չի: Իհարկե՝ գնաճի տեսակ կա, որ մի բանի է օգտակար`բյուջեն լցնում է»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով  արձանագրվող թանկացումներին՝ ասել  է ԱԺ  փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Читать дальше...

Tert.am (hy) 

Ամերիկացի միլիարդատերը հայտարարել է Թրամփի պաշտոնանկության արշավ սկսելու մասին (տեսանյութ)

Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթայերը տեսահոլովակ է հրապարակել, որում նա հայտարարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության արշավ սկսելու մասին։ Տեսանյութը հրապարակվել է միլիարդատիրոջ YouTube-ալիքում։

Читать дальше...

Tert.am (hy) 

«168 Ժամ». Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ. Պարգև Օհանյան

«168 Ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով  «Ընտանեկան բռնության  կանխարգելման» մասին օրենքի նախագծին՝ նախկին դատավոր Պարգև Օհանյանն ասել է, որ ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ:

Читать дальше...

Tert.am (hy) 

«Ժողովուրդ». Բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության մեջ

«Հայաստանում գործող բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության մեջ. ՀՀ առողջապահության նախարարությունն իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին օգտվում է պետպատվերով բուժվելու իրավունքից, սակայն պետությունը չի վճարում նախատեսված ողջ գումարը՝ փող չկա պատճառաբանությամբ: Արդյունքում՝ հիվանդանոցները հսկայական պարտքեր են կուտակում և տարեցտարի դժվարանում են աշխատանքի շարունակականությունն ապահովել: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. Читать дальше...

Tert.am (hy) 

«Грапарак»: Эдвард Налбандян вновь нашел эликсир для того, чтобы еще больше года остаться главой МИД Армении

«Следующей весной в правительстве Армении ожидаются ключевые кадровые перестановки, однако, по нашим сведениям, по крайней мере, до 2019 года министр иностранных дел Эдвард Налбандян останется на своем посту.

Читать дальше...

Tert.am (hy) 

Գաղտնիքներ հայտնի սննդաբաններից, որոնք կօգնեն նիհարել և պահպանել ցանկալի արդյունքը

Աստղերը և հայտնի մարդիկ հիմնականում սլացիկ և խնամված մարմին ունեն: Ոմանց հաջողվում է լավ տեսք ունենալ առանց որևէ դժվարության, այնինչ երբ մյուսներն ավելորդ քաշից խուսափելու համար ստիպված են հետևել սննդակարգին և մարզվել:

Читать дальше...

Tert.am (hy) 

Բիլ Գեյթսը 1.7 մլրդ դոլարի ներդրում կանի ամերիկյան դպրոցներում

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, հայտնի բարեգործ Բիլ Գեյթսը, որը հեղինակավոր Forbes հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը, հայտնել է ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում անելու մտադրության մասին:

Ինչպես նշում է The Washington Post-ը, գումարը կտրամադրվի այն դպրոցներին, որոնք հետաքրքրված են ուսուցման հարցում նոր մոտեցումների զարգացմամբ ու փորձարկմամբ:

«Յուրաքանչյուր ուսանող պետք է հրաշալի պետական կրթություն ու բարձրագույն կրթություն ստանա... Читать дальше...

Tert.am (hy) 

Իսպանիայի թագավորը Կատալոնիայի անկախանալն «անընդունելի» է անվանել

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը կրկին խստորեն քննադատել է Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախանալու պլանները՝ դա «անընդունելի» անվանելով։ Իսպանական Օվյեդո քաղաքում Աստուրիայի արքայադստեր անվան մրցանակների հանձնման արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ թագավորը վստահություն է հայտնել, որ Մադրիդին կհաջողվի կարգավորել Բարսելոնայի հետ կոնֆլիկտը՝ ժողովրդավարական ինստիտուտների օգնությամբ, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Читать дальше...

Tert.am (hy) 

«168 ժամ». Բաքու-Թբիլիսի-Անկարա ռազմական համագործակցությունը Վրաստանի համար տնտեսական հենք ունի. Կախա Գոգոլաշվիլի

«Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ ռազմական համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ: Բավական է խոսել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին, որոնցից Վրաստանը մեծ շահույթներ է ստանում: Տնտեսական և էներգետիկ բաղադրիչի տրամաբանական շարունակությունը ռազմական բաղադրիչն էր, որը, ինչպես տեսնում եք, այնքան խորը բովանդակություն չունի, որքան տնտեսական բաղադրիչը»,- «168 ժամի»... Читать дальше...

Tert.am (hy) 

«Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել ՊԵԿ-ին

«Օպտիմալացման հետևանքով կրճատվող մարդկանց բանակը մեծանում է։ ՊԵԿ-ի մաքսային հատվածի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից՝ առանց նախապես ծանուցելու հնարավոր ազատման մասին, և այդ մարդիկ դիմել են դատարան՝ աշխատանքի վերականգնման հայցերով։ ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շիրակի տարածաշրջանային մաքսատան նախկին աշխատակիցների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է 3 հայցադիմում՝ Կարեն Մելքոնյանի, Աշոտ Թորոսյանի, Ալբերտ Թադևոսյանի կողմից։ ՊԵԿ-ից նաև տեղեկացրել են,... Читать дальше...

Tert.am (hy) 

Վրաստանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, որոնց ընթացքում քաղաքացիները կընտրեն 64 քաղաքապետ, ինչպես նաև 64 քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորների: Ընդհանուր առմամբ, երկրում բացվել է ավելի քան 3.300 ընտրատեղամաս:

Ինչպես մանրամասնում է ria.ru-ն, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 22 քաղաքական կուսակցություն, 5 ընտրական դաշինք և մեկ նախաձեռնող խումբ: Մինչդեռ 64 քաղաքային օրենսդիր մարմնում կընտրվի ավելի քան 2.000 պատգամավոր:

Հայտնի է... Читать дальше...

Tert.am (hy) 

«Հայկական ժամանակ». Ադրբեջանը պետք է իմանա՝ միջազգային հանրության լռության դեպքում անգամ սադրանքները ցավոտ պատասխան են ստանալու. Թ. Պողոսյան

«Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»:

Читать дальше...

Tert.am (hy) 

Վեդիում ավտոմեքենան բախվել է հաստաբուն ծառին, 25-ամյա ուղևորը տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 28 OU 967 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, համագյուղացի 25-ամյա Ժորա Կարապետյանը տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Читать дальше...

Tert.am (hy) 

Պատմության «ամենաթանկ» սխալները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

Բոլոր մարդիկ սխալներ են թույլ տալիս, և ոչ ոք կատարյալ չէ: Սակայն երբեմն անմտածված գործողությունները հանգեցնում են այնպիսի լայնածավալ հետևանքների, որ ազդում են մեծ քանակությամբ մարդկանց վրա:

Читать дальше...

Tert.am (hy) 

«Ժամանակ». ԱՄՆ-ի պայմանը Կարեն Կարապետյանին

«Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը: Ըստ նախարարի՝ խոսքը Շնող ՀԷԿ-ի մասին է, որը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, և որը, այսպես ասած, Հայաստանի ներդրողների ակումբի ծրագիրն է, ըստ էության՝ առաջին խոշոր ներդրումը:

Читать дальше...

Tert.am (hy) 

Շիրակի մարզի Բյուրակն գյուղում փրկարարները գտել են 11-ամյա կորած երեխային

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 20-ին, ժամը 21:35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղի բնակիչ՝ 2006 թ. ծնված Գ. Վ.-ը կեսօրից հետո տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. Որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Читать дальше...

Tert.am (hy) 

«Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը կանաչ տարածքի հաշվին օբյեկտ է կառուցում

«Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի փողոցում, ակտիվ շինարարություն է ընթանում: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասում են՝ այդ հատվածում, մինչ շինարարությունը, ծառեր են եղել. «Ոնց կտրեցին էդ ծառերը՝ չտեսանք, առավոտ զարթնեցինք, տեսանք՝ արդեն շինարարություն են անում: Շատ խոշոր, հաստաբուն ծառեր չէին, բայց դրանք վաղուց էին տնկված, ու առանց այն էլ մեր տարածքում կանաչը քիչ է»:

Читать дальше...