World News in Armenian

Մեծ Բրիտանիայում պապիկի կերպարով դեռահասին հաջողվել է ալկոհոլ գնել (տեսանյութ)

Բրիտանացի պրանքեր Սեմ Փեփերը խաբել է խանութի վաճառողներին՝ իր 15-ամյա եղբայր Ջարվիսին տարեց տղամարդու կերպար հաղորդելով: Այս կերպ երիտասարդը ցանկացել է ստուգել՝ արդյոք նրան գարեջուր կվաճառեն:

Փեփերի խոսքով՝ ինքն օգնել է եղբորը 70-ամյա ծերունու դիմակ հագնել, ակնոց դնել և սովորեցրել նրան շարժվել տարեց մարդու պես: Այս տեսքով Ջարվիսը մի քանի խանութ է մտել, և ոչ մի տեղ նրա կերպարը կասկածներ չի առաջացրել:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ փորձարկման վերջում բացահայտում է տեղի ունեցել: Երիտասարդներն անցել են այդ խանութներով և վերադարձրել գնված գարեջուրը: Վաճառողները չեն հասկացել՝ ինչու են նրանք անում դա, իսկ երբ Ջերվիսն ասել է, որ ինքը 15 տարեկան է, նրանք զարմացել և շփոթվել են: Դրանից հետո դեռահասը հանել է դիմակը և ցուցադրել իր իրական դեմքը՝ ծիծաղեցնելով վաճառողներին:

Երիտասարդների յուրահատուկ փորձարկումը նկարահանվել և հրապարակվել է YouTube-ի Sam ալիքում:

Читайте на сайте