Արգենտինացի դատավորը երկրի նախկին նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին ձերբակալելու դիմում է ներկայացրել
Արգենտինացի դատավոր Կլաուդիո Բոնադիոն հայտ է ուղարկել երկրի նախկին նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին ձերբակալելու համար: Այս մասին հաղորդում է արգենտինական Telam պարբերականը:
Իսպանական El Pais-ը պարզաբանում է, որ դատավորը դիմում է ներկայացրել Արգենտինայի խորհրդարանի վերին պալատ՝ պահանջելով, որ Կիրշներին, որը հոկտեմբերին ընդգրկվել է սենատի կազմում, զրկեն խորհրդարանական անձեռնմխելիությունից: Այս հարցով որոշում կայացնելու համար Արգենտինայի սենատը 180 օր ժամանակ ունի:
Կիրշներին կասկածում են 1994-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցած ահաբեկչության գործում Իրանի դերակատարությունը թաքցնելու մեջ: Այն ժամանակ հրեական մշակութային կենտրոնում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 89 մարդ էր զոհվել: