World News in Armenian
Декабрь
2017

Новости за 07.12.2017

Tert.am (hy) 

Իսրայելում այգիներից մեկը կանվանեն Թրամփի պատվին

Իսրայելի հյուսիսային շրջանում գտնվող Կիրյաթ Յամ քաղաքում կառուցվող նոր այգին կանվանակոչվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին:

Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ նշելով, որ այս որոշումը իսրայելական քաղաքի իշխանությունները կայացրել են Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելուց հետո:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիզախ և աննախադեպ քայլ է կատարել, ինչը չէին արել նրա նախորդները», - ընդգծել է քաղաքապետ Դավիթ Էվեն Ցուրը: Նրա խոսքով՝ այգին կկոչվի «Դոնալդ Թրամփի այգի»:

Tert.am (hy) 

Աղտոտված օդը վնասում է նորածինների ուղեղը. ՅՈւՆԻՍԵՖ

Ողջ աշխարհի մակարդակով մինչև մեկ տարեկան հասակում գտնվող 17 մլն երեխա թունավոր օդ է շնչում: Օդն աղտոտող նյութերը կարող են հավերժ վնաս հասցնել նրանց զարգացող ուղեղին:

BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին իր զեկույցում նախազգուշացնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը: Ամենից շատ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երկրներում բնակվող երեխաներին: Ավելի քան 12 մլն մարդ բնակվում է աղտոտված միջավայրում, որը 6 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը:

Եվս 4 մլն մարդ ռիսկի է ենթարկվում Արևելյան... Читать дальше...

Tert.am (hy) 

Արգենտինացի դատավորը երկրի նախկին նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին ձերբակալելու դիմում է ներկայացրել

Արգենտինացի դատավոր Կլաուդիո Բոնադիոն հայտ է ուղարկել երկրի նախկին նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին ձերբակալելու համար: Այս մասին հաղորդում է արգենտինական Telam պարբերականը:

Իսպանական El Pais-ը պարզաբանում է, որ դատավորը դիմում է ներկայացրել Արգենտինայի խորհրդարանի վերին պալատ՝ պահանջելով, որ Կիրշներին, որը հոկտեմբերին ընդգրկվել է սենատի կազմում, զրկեն խորհրդարանական անձեռնմխելիությունից: Այս հարցով որոշում կայացնելու համար Արգենտինայի սենատը 180 օր ժամանակ ունի:

Կիրշներին... Читать дальше...

Аравот 

Ալբերտ Ազարյանը համաձայն չէ ՄՕԿ-ի գործկոմի որոշման հետ

Օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը անթույլատրելի է համարում ՌԴ օլիմպիական հավաքականին ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել չթույլատրելու ՄՕԿ-ի գործկոմի որոշումը եւ համարում է, որ Ռուսաստանի մարզիկները պետք է հանդես գան իրենց երկրի դրոշի ներքո: «Իմ կարծիքով դա անհավանական վճիռ է: Թող …

Tert.am (hy) 

Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Ոսկե գնդակ-2017»-ի հաղթող

«France Football»-ը հայտնել է «Ոսկե գնդակ-2017»-ի հաղթողի անունը:

Հեղինակավոր մրցանակին այս տարի ևս արժանացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ շրջանցելով Նեյմարին և Լիոնել Մեսսիին: Մրցանակը պորտուգալացի ֆուտբոլիստը ստացել է Փարիզում՝ Էֆելյան աշտարակի վրա:

Պորտուգալացի խաղացողի համար սա 5-րդ «Ոսկե գնդակն» էր: Այս մրցանակին նա արժանացել էր նաև 2008, 2013, 2014 և 2016 թվականներին:

Հիշեցնենք, որ նույքան անգամ «Ոսկե գնդակ» է ստացել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել... Читать дальше...

Tert.am (hy) 

Հրապարակվել է տեսանյութը, թե ինչպես են ԻՊ-ի սարսափած գրոհայինները փորձում փախչել սիրիական տանկերից

Daily Mail-ը հրապարակել է «Իսլամական պետության» վերջին գրոհայինների փախուստի տեսանյութը: Ինչպես երևում է, ահաբեկիչները սարսափած բացականչություններ անելով փորձում են փախչել սիրիական բանակի տանկերից:

Տեսնելով, թե ինչպես են իրենց զինակիցներն ընկնում «Հեզբոլլահի» և Սիրիայի կառավարական բանակի զինվորների կրակոցներից, ԻՊ-ականները փորձում են փախչել տանկի հարվածներից, ինչին հաջորդում է հրթիռակոծումը:

Տեսագության մեջ լսվում են տարբեր ուղություններով նահանջող գրոհայինների վախեցած ճիչերը:

Հիշեցնենք... Читать дальше...

Tert.am (hy) 

Շվեյցարացիները մեքենայից բնակարանի վերածվող նոր ինգնագնաց կոնցեպտ են ստեղծել (լուսանկարներ)

Շվեյցարական Rinspeed թյունինգային ընկերությունը բացահայտել է Snap հավաքովի ինքնագնաց տրանսպորտայի միջոցի մանրամասները` նախքան դրա պաշտոնական ներկայացումը հունվարին Լաս Վեգասում կայանալիք CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսին:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, կոնցեպտային մեքենայի յուրահատկությունը կլինի տրանսպորտային միջոցից բնակելի համալիրի վերածվելու հատկությունը:

Rinspeed Snap-ը բաղկացած է կիսակառավարվող շասիով ինքնագնաց հարթակից, որը տեղադրված է պարկուճի վերևում: Իսկ պարկուճն իր հերթին կարող է լինել ինչպես ուղևորատար... Читать дальше...

Tert.am (hy) 

Լաթաքիայի բնակիչները խնդությամբ են ողջունել Սիրիայի՝ ԻՊ-ից ազատագրման լուրը

Սիրիական Լաթաքիայի բնակիչները խնդությամբ են ողջունել երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին տապալելու մասին լուրը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, քաղաքի կենտրոնում նվագախումբը տոնական երաժշտություն է նվագում: Քաղաքացիներից շատերը փողոց են դուրս եկել տոնելու ուրախ իրադարձությունը: Նրանցից շատերը սիրիական և ռուսական դրոշներ են դուրս բերել իրենց հետ, ինչպես նաև երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարները: Նրանց շարքերում մեծ թվով ուսանողներ... Читать дальше...

Гала ТВ 

Արցախ այցելած թուրք մտավորականները հերքում են. «Ալիևից ներողություն չենք խնդրել»

Թուրքիայի արտգործանխարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար: Մտավորականներն Արցախ էին այցելել սեպտեմբերին, ինչից հետո Ադրբեջանը «երկրի տարածքն ապօրինի հատելու» մեղադրանքով նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարել: «Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթին, հայտնում է, մտավորականները հայատարարություն են տարածել՝ հերքելով […]