World News in Armenian

Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Ոսկե գնդակ-2017»-ի հաղթող

«France Football»-ը հայտնել է «Ոսկե գնդակ-2017»-ի հաղթողի անունը:

 

Հեղինակավոր մրցանակին այս տարի ևս արժանացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ շրջանցելով Նեյմարին և Լիոնել Մեսսիին: Մրցանակը պորտուգալացի ֆուտբոլիստը ստացել է Փարիզում՝ Էֆելյան աշտարակի վրա:

 

Պորտուգալացի խաղացողի համար սա 5-րդ «Ոսկե գնդակն» էր: Այս մրցանակին նա արժանացել էր նաև 2008, 2013, 2014 և 2016 թվականներին:

 

Հիշեցնենք, որ նույքան անգամ «Ոսկե գնդակ» է ստացել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

Читайте на сайте