World News in Armenian

Հրապարակվել է տեսանյութը, թե ինչպես են ԻՊ-ի սարսափած գրոհայինները փորձում փախչել սիրիական տանկերից

Daily Mail-ը հրապարակել է «Իսլամական պետության» վերջին գրոհայինների փախուստի տեսանյութը: Ինչպես երևում է, ահաբեկիչները սարսափած բացականչություններ անելով փորձում են փախչել սիրիական բանակի տանկերից:

Տեսնելով, թե ինչպես են իրենց զինակիցներն ընկնում «Հեզբոլլահի» և Սիրիայի կառավարական բանակի զինվորների կրակոցներից, ԻՊ-ականները փորձում են փախչել տանկի հարվածներից, ինչին հաջորդում է հրթիռակոծումը:

Տեսագության մեջ լսվում են տարբեր ուղություններով նահանջող գրոհայինների վախեցած ճիչերը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ Զինուժը հայտարարել էր Սիրիայում ԻՊ-ի տապալման մասին, որից հետո Սիրիայի Լաթաքիա նահանգի բնակիչները փողոց էին դուրս եկել՝ տոնելու ուրախալի լուրը:

Читайте на сайте