World News in Armenian

Շվեյցարացիները մեքենայից բնակարանի վերածվող նոր ինգնագնաց կոնցեպտ են ստեղծել (լուսանկարներ)

Շվեյցարական Rinspeed թյունինգային ընկերությունը բացահայտել է Snap հավաքովի ինքնագնաց տրանսպորտայի միջոցի մանրամասները` նախքան դրա պաշտոնական ներկայացումը հունվարին Լաս Վեգասում կայանալիք CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսին:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, կոնցեպտային մեքենայի յուրահատկությունը կլինի տրանսպորտային միջոցից բնակելի համալիրի վերածվելու հատկությունը:

Rinspeed Snap-ը բաղկացած է կիսակառավարվող շասիով ինքնագնաց հարթակից, որը տեղադրված է պարկուճի վերևում: Իսկ պարկուճն իր հերթին կարող է լինել ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար: Նորույթի երկարությունը կազմում է 4682 մմ, բարձրությունը 1842 մմ, լայնությունը՝ 1960 մմ: Իսկ կոնցեպտային մեքենայի քաշը կազմում է 1700 կգ:

Ինքնագնաց կոնցեպտը շարժման մեջ է դրվում էլեկտրական ուժային համակարգի միջոցով, որի նվազագույն հզորությունը 38 ձիաուժ է, իսկ առավելագույնը՝ 69:

Читайте на сайте