Լաթաքիայի բնակիչները խնդությամբ են ողջունել Սիրիայի՝ ԻՊ-ից ազատագրման լուրը
Սիրիական Լաթաքիայի բնակիչները խնդությամբ են ողջունել երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին տապալելու մասին լուրը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, քաղաքի կենտրոնում նվագախումբը տոնական երաժշտություն է նվագում: Քաղաքացիներից շատերը փողոց են դուրս եկել տոնելու ուրախ իրադարձությունը: Նրանցից շատերը սիրիական և ռուսական դրոշներ են դուրս բերել իրենց հետ, ինչպես նաև երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարները: Նրանց շարքերում մեծ թվով ուսանողներ կան:
«Շնորհակալություն Սիրիայի և Ռուսաստանի բանակներին: Ձեր շնորհիվ է մեր երկրում խաղաղություն հաստատվում», - լրագրողներին ասել է ուսանողներից մեկը:
Տոնական համերգ է տեղի ունենում քաղաքային մշակութային կենտրոնում: