World News in Armenian

Իսրայելում այգիներից մեկը կանվանեն Թրամփի պատվին

Իսրայելի հյուսիսային շրջանում գտնվող Կիրյաթ Յամ քաղաքում կառուցվող նոր այգին կանվանակոչվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին:

Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ նշելով, որ այս որոշումը իսրայելական քաղաքի իշխանությունները կայացրել են Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելուց հետո:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիզախ և աննախադեպ քայլ է կատարել, ինչը չէին արել նրա նախորդները», - ընդգծել է քաղաքապետ Դավիթ Էվեն Ցուրը: Նրա խոսքով՝ այգին կկոչվի «Դոնալդ Թրամփի այգի»:

Читайте на сайте