World News in Armenian

Ավստրիայում օրինականացվել է 12-ժամյա աշխատանքային օրը

Ավստրիայում գործատուները կորող են 12-ժամյա աշխատանքային օր սահմանել՝ առանց աշխատավարձի բարձրացման: Корреспондент-ի փոխանցմամբ՝ համապատասխան օրենքն ընդունել է երկրի խորհրդարանը:

Հաղորդվում է, որ փոփոխություններն ընդունվել են՝ չնայած անցյալ շաբաթ Վիեննայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին: Փոփոխություններն ընդունելուն հավանություն են տվել կանցլեր Սեբաստիան Կուրցի «Ավստրիական ժողովրդական կուսակցության» պատգամավորները, «Ազատություն» կուսակցության աջ պոպուլիստները և Neos ընդդիմադիր կուսակցության լիբերալները:

Նոր օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին, թեև նախատեսվում է, որ այն կսկսի գործել միայն 2019-ի հունվարի մեկից:

Նախկինում օրենքը թույլ էր տալիս օրական առավելագույնը 10 ժամ կամ շաբաթական 50 աշխատել, այժմ թույլատրվում է օրական 12 և շաբաթական 60 ժամ:

Արտաժամյա աշխատանքը վարձատրվելու է, ինչպես և առաջ, ստանդարտ դրույքաչափից 50 տոկոսով ավելի գումարով կամ դրանց փոխարեն հավելյալ ազատ ժամանակ կտրամադրվի:

Ի դեպ, աշխատակիցներին թույլ կտան հրաժարվել 10 ժամից ավել աշխատելուց՝ առանց որևէ պատճառ նշելու: Սակայն ավստրիական արհմիրություններն ընդգծում են, որ Ավստրիայում ազատումներից աշխատակիցներին պաշտպանության մեխանիզմներ չկա, եթե վերջիններս մշտապես հրաժարվեն աշխատելուց:

Читайте на сайте