World News in Armenian
Июль
2018

Новости за 06.07.2018

168.am (168 ժամ) 

Չինաստանը մաքսեր սահմանեց ամերիկյան ապրանքների համար

Չինաստանը հուլիսի 6-ին սահմանել է ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 34 միլիարդ դոլարի ծավալով 25 տոկոս մաքս ի պատասխան Վաշինգտոնի կողմից համանման գործողությունների, ասված է ՉԺՀ-ի Մաքսային գլխավոր վարչության հայտարարության մեջ։

Azatutyun.am 

Աշխարհի առաջնությանը հրաժեշտ է տալիս նաև Բրազիլիան. առաջին կիսաեզրափակիչը՝ Ֆրանսիա-Բելգիա

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հրաժեշտ են տալիս նաև աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի և կրկնակի չեմպիոն Ուրուգվայի հավաքականները։ Քառորդ եզրափակիչի խաղում ուրբաթ ուշ երեկոյան Բելգիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Բրազիլիայի թիմի  նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպի Ֆրանսիայի ընտրանու հետ։ Ֆրանսիան նույն օրը ավելի վաղ 2:0 հաշվով հաղթեց Ուրուգվային։ Աշխարհի առաջնությանը նախորդ փուլերում արդեն հրաժեշտ են տվել  աշխարհի քառակի և  գործող չեմպիոն Գերմանիայի... Читать дальше...

168.am (168 ժամ) 

«Սա աստվածների մահ չէ: Ծնվում են այլ աստվածներ, ինչպիսին Մբապեն է». Լիպին՝ Ռոնալդուի և Մեսսիի մասին

Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին կիսվել է 2018թ. Աշխարհի առաջնության ընթացքում աստղային ֆուտբոլիստների ելույթների վերաբերյալ կարծիքով:

168.am (168 ժամ) 

Թեստ. ընտրեք ծաղիկներից մեկը

1. Մարդկանց ընդունում եք այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան: Ձեզ դուր է գալիս, երբ շփման ընթացքում մարդիկ իրական են: Գերադասում եք ազնվությունը, ուղիղությունը:

168.am (168 ժամ) 

Կենդանակերպի 6 ամենադժգոհ նշանները

Խոյ: Խոյերը երջանիկ մարդիկ են, միակ խնդիրն այն է, որ երջանիկ լինելու համար նրանց անհրաժեշտ է, որ բոլորը համաձայնեն իրենց հետ: Երբ դա տեղի չի ունենում, Խոյերը չափազանց դժգոհ են լինում:

168.am (168 ժամ) 

5 նշան, որ երիկամները նորմալ չեն աշխատում

Մի խումբ ախտանշաններ կարող են վկայել այն մասին, որ երիկամները նորմալ չեն աշխատում: Կարևոր է ուշադիր լինել և ժամանակին ճանաչել այդ նշանները, ինչը հնարավորություն կտա ժամանակին միջոցներ ձեռնարկել:

168.am (168 ժամ) 

«Հայկական կողմի դիրքորոշումը տրամաբանական է»

«Ներկայումս իրավիճակը բավականին լարված է, բանակցությունները՝ փխրուն վիճակում, տարածաշրջանի անվտանգությունը` ևս, ուստի ձևակերպումներում պետք է իսկապես զգույշ լինել խնդիրներից խուսափելու նպատակով»:

Гала ТВ 

Բյուջետային մուտքերն աճում են

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պաշտոնավարման 2 ամսվա ընթացքում հասցրել է բյուջետային մուտքերի բարձր աճ գրանցել։ Ընդ որում, աճը գրանցվել է ոչ այնքան հարկերի հավաքագրման, որքան ձեռնարկված հակակոռուպցիոն գործողությունների հաշվին։ Այժմ դիտարկենք մայիսի 8-ից մինչ օրս բացահայտված չարաշահումներն ու յուրացումները և գնահատենք դրանց ազդեցությունը պետական բյուջեի վրա։ 58 բացահայտում 2 ամսում, գինը՝ 21 մլրդ դրամ 2018 […]

Tert.am (hy) 

Չինաստանում տղամարդու երեք սիրուհիներն իմացել են իրար մասին ու նրան հանձնել ոստիկանությանը

Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանում երեք աղջիկ իմացել են, որ իրենք հանդիպում են նույն տղամարդու հետ, որը տարբեր անուններ է օգտագործում ու  խաբեբայական պատրվակներով խոշոր գումարներ պարտքով վերցնում: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Խաբեությունը բացահայտվել է, երբ աղջիկներից մեկն ուշադրություն է դարձրել, որ տղամարդը պարբերաբար զանգահարում է ուրիշ կնոջ: Վեճից հետո աղջիկը վերցրել է նրա հեռախոսն ու զանգահարել այդ հեռախոսահամարով:

Պարզվել է, որ մյուս կինը հանդիպել է նույն տղամարդու հետ... Читать дальше...

Tert.am (hy) 

Ավստրիայում օրինականացվել է 12-ժամյա աշխատանքային օրը

Ավստրիայում գործատուները կորող են 12-ժամյա աշխատանքային օր սահմանել՝ առանց աշխատավարձի բարձրացման: Корреспондент-ի փոխանցմամբ՝ համապատասխան օրենքն ընդունել է երկրի խորհրդարանը:

Հաղորդվում է, որ փոփոխություններն ընդունվել են՝ չնայած անցյալ շաբաթ Վիեննայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին: Փոփոխություններն ընդունելուն հավանություն են տվել կանցլեր Սեբաստիան Կուրցի «Ավստրիական ժողովրդական կուսակցության» պատգամավորները, «Ազատություն» կուսակցության աջ պոպուլիստները և Neos ընդդիմադիր... Читать дальше...