World News in Armenian

Աշխարհի առաջնությանը հրաժեշտ է տալիս նաև Բրազիլիան. առաջին կիսաեզրափակիչը՝ Ֆրանսիա-Բելգիա

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հրաժեշտ են տալիս նաև աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի և կրկնակի չեմպիոն Ուրուգվայի հավաքականները։


Քառորդ եզրափակիչի խաղում ուրբաթ ուշ երեկոյան Բելգիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Բրազիլիայի թիմի  նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպի Ֆրանսիայի ընտրանու հետ։


Ֆրանսիան նույն օրը ավելի վաղ 2:0 հաշվով հաղթեց Ուրուգվային։


Աշխարհի առաջնությանը նախորդ փուլերում արդեն հրաժեշտ են տվել  աշխարհի քառակի և  գործող չեմպիոն Գերմանիայի, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի, աշխարհի  կրկնակի չեմպիոն Արգենտինայի, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Իսպանիայի ընտրանիները։


Շաբաթ օրը կկայանան քառորդ եզրափակիչի Շվեդիա-Անգլիա և Ռուսաստան-Խորվաթիա խաղերը, որոնցում հաղթողները հուլիսի 11-ին կհանդիպեն երկրորդ կիսաեզրափակիչում։

Читайте на сайте