World News in Armenian

ԱԱ-2018. Բելգիան հաղթեց Բրազիլիային և Ֆրանսիայի հետ կվիճարկի եզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության քառորդ եզրափակչի կենտրոնական դիմակայությունում մրցեցին Բրազիլիայի և Բելգիայի հավաքականները:

 

Ոչ ընդգծված ֆավորիտ Բրազիլիայի հավաքականը պարտվեց Բելգիայի ընտրանուն 1:2 հաշվով և դուրս ,մաց պայքարից: Բրազիլացիները 1/8 եզրափակչից հետո Մունդիալի հիմնական ֆավորիտն էին:

 

Հանդիպման մեկնարկից 13 րոպե անց Ֆերնանդինյոն ինքնագոլի հեղինակ դարձավ: Բելգիացիները առաջին խաղակեսում նաև կրկնպատկեցին առավելությունը. 31-րդ րոպեին Կևին դե Բրույնեն «բիլիարդային» հարվածով գրավեց Ալիսոնի դարպասը:

 

Երկրորդ խաղակեսի ընթացքում «պենտակամպիոնները» մեծ առավելություն ունեին, բայց ընդամենը մեկ գոլ խփեցին. Կոուտինյոյի փոխանցումից հետո փոխարինման մտած Ռենատո Աուոգուստոն գլխի հարվածով գնդակն ավարտեց դարպասը:

 

Ավելացված ժամանակում Նեյմարը շատ լավ հարված կատարեց, բայց շքեղ սեյվով աչքի ընկավ Կուրտուան:

 

Բելգիայի հավաքականը կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ:

 

Читайте на сайте