World News in Armenian
Июль
2018

Новости за 01.07.2018

Tert.am (hy) 

ԱԱ-2018. Խորվաթիան մեծ դժվարությամբ դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Խորվաթիա-Դանիա դիմակայությունը:

Հանդիպումը բավականին հախուռն սկսվեց, արդեն 4-րդ րոպեին թիմերը մեկական գոլ էին փոխանակել: Առաջին րոպեին Դանիայի ընտրանու կազմում աչքի ընկավ Յորգերսենը: Նրան 4-րդ րոպեին պատասխանեց Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը: Դրանից հետո խաղի տեմպը կոտրվեց և թիմերը աչքի չընկան լավ խաղով:

90 րոպեների ընթացքում թիմերը ոչ-ոքի գրանցեցին` 1:1: Լրացուցիչ ժամանակում Խորվաթիայի հավաքականը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Ինդիանա Ջոնսի մասին հինգերորդ ֆիլմի թողարկումը կհետաձգվի սցենարի պատճառով. Variety

Ինդիանա Ջոնսի՝ հնագիտության պրոֆեսորի եւ արկածներ որոնողի մասին հինգերորդ ֆիլմն էկրաններին չի հայտնվի 2020 թվականի հուլիսին, ինչպես պլանավորվում էր ավելի վաղ, նոր կինոնկարի վերջնական սցենարի հետ կապված ձգձգումների պատճառով:

168.am (168 ժամ) 

Պլանային ջրանջատում Երևանում և Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.

168.am (168 ժամ) 

10 անսովոր փաստ Ջրհոսի մասին

Ջրհոսները կենդանակերպի նշանների շարքում ամենաանկանխատեսելին են: Նրանց բնորոշ են բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք հաճախ հակասում են միմյանց: Mirkrasoty.life-ը ներկայացրել է 10 անսովոր փաստ կենդանակերպի այս նշանի մասին:

168.am (168 ժամ) 

Կարմայի 12 օրենք, որոնք կփոխեն ձեր կյանքը

Ինչ է կարման: Այն սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ գործողություն: Այն համարժեք է Նյուտոնի հետևյալ օրենքին՝ յուրաքանչյուր ուժ ունի իր հակաուժը:

168.am (168 ժամ) 

Երիտասարդ ու առողջ մնալու գաղտնիքներից

Մենք բոլորս էլ ծերանում ենք: Այդ անխուսափելի պրոցեսն ամեն վայրկյան վշտացնում է աշխարհի միլիոնավոր կանանց, և նույն քանակի մարդիկ ամեն օր դիմում են հազիվ նկատելի խորամանկությունների՝ չարաբաստիկ ժամանակի ազդեցության հետքերը թաքցնելու համար:

Аравот 

Շարժման ղեկավարները հերթական սուտ ու անհիմն տեղեկությունն են տարածում իրենց հետևորդների շրջանակներում` մոլորեցնելով նաև բարեմիտ հավատացյալներին. հայտարարություն

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան երեկ` Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակիցների ու համախոհների կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ սուտը երևաց նաև տեղեկատվական դաշտում` հարկ համարեցինք հանդորրամտություն …

Tert.am (hy) 

Հարի Փոթերի մասին գիրքը աճուրդում վաճառվել է 74 000 դոլարով

Բրիտանուհի վիպասան Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը Bonhams աճուրդում վաճառվել է 74 000 դոլարով:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, գրքի նմուշն ուղղագրական սխալներ է պարունակում, քանի որ ընդգրկված է հրատարակված առաջին տպաքանակի կազմում: Բացի այդ, գրքում հեղինակի անունը գրված է Ջոան Ռոուլինգ, ոչ թե Ջ. Ք. Ռոուլինգ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական Թեթֆորդ քաղաքի տնից գողացել էի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը, որի արժեքը... Читать дальше...

Аравот 

Գագիկ Ծառուկյան. «Ամեն տարի Հայաստանի մարզերում մարզադպրոց ենք բացելու»

Հանրապետության արդյունաբերական խոշոր քաղաքներից մեկում՝ Հրազդանում, տասնամյակներ շարունակ ոչ մի լողավազան չէր գործում: Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի պիոներպալատի լողավազանը անգործության էր մատնված ու անգործությունից հայտնվել էր փլուզման վտանգի առջեւ: Հրազդանցիները դիմել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այդ լողավազանը հիմնանորոգելու եւ լողի մարզադպրոց ստեղծելու խնդրանքով: Երեկ կայացավ լողավազանի եւ մարզադպրոցի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա …

Tert.am (hy) 

Լոնդոնի կենդանաբանական այգում կենդանիներին շոգից փրկելու արտասովոր եղանակ են գտել (տեսանյութ)

Լոնդոնի կենդանաբանական այգում որոշել են կենդանիներին արտասովոր պաղպաղակ հյուրասիրել՝ օգնելու համար նրանց դիմակայել անոմալ բարձր ջերմաստիճանային պայմաններին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կենդանիների համար պատրաստված հատուկ աղանդերը շաքար չի պարունակում և իրենից ներկայացնում է սառցե գնդիկներ՝ պատրաստված հյութից և տարբեր հավելումներից:

Ինչպես օրինակ, գորիլայի և կապիկների համար նախատեսված անուշեղենը պատրաստված է սերմերից, ընկույզից և սիսեռից:

Аравот 

Աշխարհի «սեւ առաջնություն»՝ ֆուտբոլային գերտերությունների համար

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լի է անակնկալներով: Թերեւս քչերի մտքով կանցներ, որ բազմաթիվ հանդիպումներ աներեւակելի ելք կունենան, որոնց արդյունքում ֆավորիտները մեկը մյուսի հետեւից պարտություն կկրեն ու հրաժեշտ կտան քառամյակին ֆուտբոլային գլխավոր իրադարձությանը: Անհաջողակների սեւ ցուցակն առաջինը բացեց արդեն աշխարհի նախկին չեմպիոն Գերմանիան, որը չկարողացավ հաղթահարել անգամ խմբային փուլը: Այնուհետեւ նրան միացան Արգենտինան՝ իր առաջատար …

Tert.am (hy) 

Կիմ Չեն Ընը զորամաս է այցելել ռուսական Lada Priora մեքենայով

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զորամաս է այցելել ռուսական արտադրության Lada Priora մակնիշի ավտոմեքենայով: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով հարավկորեական գործակալությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ԿԺԴՀ ղեկավարը մուգ կանաչ գույնի ավտոմեքենայով այցելել է Սինդո շրջանում գտնվող կղզու զինվորական կառույցը: Ինչպես երևում է հրապարակված լուսանկարում, հյուսիսկորեացի նախագահը նստած է եղել սեդանի հետևի նստելատեղին:

Lada Priora-ն մոդելային շարքի ամենից շատ վաճառվող մեքենան է, սակայն «ԱվտոՎԱԶ» գործարանը մայիսին հայտարարել էր... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Վլադիմիր Վիսոցկու «Ժենյա մայրիկը»

Եվգենյա Վիսոցկայա-Լիխալատովան հայտնի դերասան և երգիչ Վլադիմիր Վիսոցկու խորթ մայրն էր։ Ծագումով հայուհի այս կինը փոքրիկ տղայի համար փոխարինեց նրա մորն ու որոշիչ դեր խաղաց որդու ստեղծագործական ընտրության հարցում։

Tert.am (hy) 

45-ամյա Վանեսա Պարադին ամուսնացել է

Ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին ամուսնացել է: Ինչպես գրում է Life.ru-ն, 45-ամյա Պարադիի ընտրյալը ռեժիսոր և սցենարիստ Սեմյուել Բենշետրին:

Դերասան Ջոնի Դեփի նախկին քաղաքացիական կինը հունիսի 30-ին գաղտնի հարսանեկան արարողությամբ ամուսնացել է Փարիզի մոտակայքում: Նրանց պսակադրությանը հրավիրված են եղել միայն ամենամտերիմները:

Նշվում է, որ Պարադին առաջին անգամ է պսակադրվել: Բենշետրիի հետ նա հանդիպում էր 2016 թվականից, իսկ մոտալուտ հարսանիքի մասին լուրերը սկսել էին տարածվել... Читать дальше...