Փաշինյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ
«Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը եւ Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների եւ ժողովուրդների առաջընթացի», - ասված է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ: