Новости по-русски

Ոստիկանները ցրել են ՊՊԾ գնդի զավթած շենքը գրաված զինված խմբավորմանը աջակցող ցուցարարների երթը

Ոստիկանները ցրել են ՊՊԾ գնդի զավթած շենքը գրաված զինված խմբավորմանը աջակցող ցուցարարների երթը

Ոստիկանության աշխատակիցները ցրեցին Խորենացի փողոցի հատվածում՝ ՊՊԾ գնդի շենքից ոչ շատ հեռու անցկացվող ցույցը:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոստիկանության աշխատակիցները ցրեցին Խորենացի փողոցի հատվածում՝ ՊՊԾ գնդի շենքից ոչ շատ հեռու անցկացվող ցույցը:

Բողոքի ակցիան սկսվեց ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում, ապա ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՊՊԾ գնդի զավթած շենքի տարածք, ուր նրանց ճանապարհը արգելափակեց ոստիկաններից կազմված շղթան։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ տեղի ունեցան:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ անկարգություններ առաջացրեցին քաղաքացիական հագուստ հագած ոստիկանները, որոնք մարդկանց վրա քարեր էին նետում:

Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, ակցիայի տարածքում լսվում էին կրակոցներ և պայթյունների ձայներ։ Իրավապահները ձերբակալություններ են իրականացնում, ակցիայի մասնակիցների շարքում կան վիրավորներ:

Ակցիայի ցրման ժամանակ տուժել են «Ազատություն» ռ/կ-ի, CivilNet.TV և ռուսական «Լայֆ» պարբերականի լրագրողները:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Հովհաննես Մովսիսյանը, Սարի թաղում իր և իր գործընլերոջ վրա հարձակվել են, ջարդել տեխնիկան: Նրա խոսքով, այնտեղ դեռ շարունակվում են ձերբակալումները, ինչպես նաև քաղաքացիների ծեծի են ենթարկում քաղաքացիական հագուստով անձինք:

Մարդիկ փախչում են տարբեր կողմեր, նրանց շրջանում կան վիրավորներ: Բախումների վայր են ժամանում «ՇտապօգնությանԾ մեքենաներ:

Ընդդիմադիր ակտիվիստ Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ Երևանում անցկացվող ակցիայի մասնակիցների դեմ, ովքեր աջակցում են ՊՊԾ գնդի շենքը գրաված խմբի անդամներին: 
Ակցիայի անցկացման վայրում լսվում են պայթյուններ, որոնք նման են կրակոցների: 

Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է Խորենացի փողոցում, որտեղ քիչ առաջ լրացուցիչ ոստիկանական ուժեր բերվեցին։

Ոստիկանությունը րոպեներ առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ քաղաքացիների գործողություններն անօրինական են և կոչ արեց դադարեցնել հավաքը։

Հավաքի վայր ժամանեց նաև «Շտապօգնության» մեքենան՝ վատ ինքնազգացողություն ունեցած մի կնոջ օգնություն ցուցաբերելու համար, սակայն կինը հրաժարվեց բուժօգնությունից։ -0-

Читайте на 123ru.net