Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիի հետ

2024 թվականի մայիսի 22-ին՝ անվանի շանսոնյե, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող և դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի օրը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիի հետ։ Զրուցակիցները նշել են մեծանուն երաժշտի անհատականության մասշտաբներն ու նրա անգնահատելի ներդրումը համաշխարհային մշակույթի գանձարանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Читайте на 123ru.net