Май
2024

Новости за 24.05.2024

Аравот 

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիի հետ

2024 թվականի մայիսի 22-ին՝ անվանի շանսոնյե, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող և դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի օրը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիի հետ։ Զրուցակիցները նշել են մեծանուն երաժշտի անհատականության մասշտաբներն ու նրա անգնահատելի ներդրումը համաշխարհային մշակույթի գանձարանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Аравот 

Կիրանցում ստորագրահավաք է, ընտանիքներով հրաժարվում են փոխհատումներից. «Ազատություն»

Կիրանցում ստորագրահավաք է, 31 անձի անունից քիչ առաջ հայտարարություն տարածվեց։  Նրանք իրենց ընտանիքներով հրաժարվում են փոխհատումներից, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն: Ասում են՝ ստորագրած անձանց շարքում 9 սեփականատեր կա, որոնք գույք են կորցնում, հայտնում է աղբյուրը:

Аравот 

Դիարբեքիրի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերականգնվի

Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան Դիարբեքիր նահանգում ավերված վիճակում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերակառուցվի:Նշվում է, որ վերակառուցման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարվա հուլիսի 13-ին: Եկեղեցու վերականգնման համար երկար ժամանակ ծրագիր է մշակվել Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը, որն էլ հաստատվել է Թուրքիայի հուշարձանների խորհրդի կողմից: Ծրագրի շրջանակներում Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից 5

Аравот 

Արարատ Միրզոյանը Էստոնիայի արտգործնախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Էստոնիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր հարթակներում ակտիվ շփումները: Անդրադառնալով

Аравот 

Թուրք նախարարը հայտնել է ՀՀ-ի հետ կարգավարման գործընթացի մեջ լինելու մասին

Ermenihaber. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող Տրանսպորտի միջազգային ֆորումին (ITF)։ Նա նշել է, որ այս ֆորումի նման միջազգային հավաքները «համատեղ գործ անելու համար» շատ արժեքավոր են, սակայն դրա կողքին անպայման անհրաժեշտ է, որ լինեն տարածաշրջանային համագործակցություններ։ Նա մասնավորապես նշել է.«Մենք անմիջապես մեր արևելքում Վրաստանի, Ադրբեջանի հետ ենք

Аравот 

«Կրեմլից շատ ավելի բարձր պաշտոններ են խոստացել». Սուրեն Պետրոսյանը՝ իրեն փոխվարչապետի պաշտոնը խոստանալու մասին

Սուրեն Պետրոսյանը բացատրեց, որ Փաշինյանն ինքը սկզբից ասում էր 29.800 քկմ, հետո եկավ, ասեց՝ կլորացված էր դա, իրականում 29 հազար 743 է. «Հետո կարող է դա դառնալ 29.500 կամ 20 հազար, որ ավելի կլոր թիվ լինի: Իմ խոսքից ուղղակի հանվել է այդ մասը, որը կտրվել է կոնտեքստից»:

Аравот 

Համարձակորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից և վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Այսօր հանրակրթական ուսհաստատությունների ավարտական դասարանները նշում են վերջին դասը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցներ: Նախարարի տեղակալը ներկա է եղել շրջանավարտների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին: Դպրոցականները ներկաներին ողջունել են երաժշտական կատարումներով և ասմունքով: «Վերջին դասի

Аравот 

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքանով կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Аравот 

«Դժվարությունների հանդիպելիս երբեք չվհատվեք». Ժաննա Անդրեասյան

Օրը տոնական է. հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտները ավանդական վերջին դաս միջոցառմամբ հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ, Արգինայի և Բագարանի միջնակարգ դպրոցներ: Նախարարին ուղեկցել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը: Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցը, որը նախարարի առաջին կանգառն էր, այս տարի  190

Аравот 

Նախկին նախարարին դիտել են, որպես օժանդակողի՞, հանցագործության մասին չհայտնողի՞, թե՞

ՀՀ հակակառուպցիոն դատարանում (դատավոր Տիգրան Դավթյան) շարունակվեց «Անդրանիկ Փիլոյան +10» կոչվող` Անդրանիկ Փիլոյանի, Աշոտ Հակոբյանի, Վիգեն Մկրտչյանի, Արթուր Օհանյանի, Վիգեն Գրիգորյանի, Գոռ Համբարձումյանի, Արտակ Բեյբությանի, Թաթուլ Գևորգյանի, Տիգրան Գասպարյանի, Միհրդատ Մաթևոսյանի և Գագիկ Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը: Դատարան էին ներկայացել պաշտպաններ Վ. Հովհաննիսյանը, Կ. Ղոնյանը, Տ. Աբրահամյանը, Գ. Մարգարյանը, Ա. Մանուկյանը, Հ. Կարապետյանը, Վ.

Аравот 

«Արդեն Տավուշում մարդիկ իրենց տները, գույքը այրում են, հանձնում են, սրանից ավել ի՞նչ պետք է լինի». Աննա Կոստանյան

«Սրանից ավել ի՞նչ պետք է լինի, սա արդեն Արցախը չի: Իրականում վատ համեմատություն է, որովհետեւ Արցախն էլ մեր հայրենիքի մի մասն էր, բայց կային մարդիկ, որ ասում էին՝ դա Արցախն էր: Սա փաստացի ՀՀ-ն է: Չեմ պատկերացնում՝ էլ ի՞նչ պիտի լինի, որ մարդիկ արտահայտեն իրենց անհամաձայնությունը»:

Аравот 

Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը մարոկկացի է

Մայիսի 26-ին Փարիզում մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտի» շարքի երկրորդ մրցաշարը՝ «Ռոլան Վարոսը»։ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Կարեն Խաչանովը վիճակահանությամբ առաջին շրջանում խաղալու է մարոկկացի մրցակցի հետ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Аравот 

ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանը դատի է տվել տնօրենների խորհրդին. «Հետք»

«Հետք». «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը դատի է տվել ընկերության տնօրենների խորհրդին: ԱՆԻՖ-ի 100 % բաժնետոմսերը պատկանում են պետությանը: Բաժնետոմսերի կառավարումը 2019-2021 թթ. հանձնված էր Էկոնոմիկայի նախարարությանը (նախկինում՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն), 2021-ին այդ լիազորությունը հանձնվեց վարչապետի աշխատակազմին, իսկ 2023-ի մայիսին հերթական փոփոխությունը եղավ, եւ

Аравот 

Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերվել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը

«Հայաստանի վաղ պատմական փուլի հնագիտական հետազոտություն» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ճապոնիայի Տոկայի համալսարանի միջև 2017թ․ սեպտեմբերի 1-ին կնքված համաձայնագրով։ Ծրագրի համաղեկավարներն են գիտաշխատող Արթուր Պետրոսյանը և Տոկայի համալսարանի պրոֆեսոր Մ․ Արիմուրան։ Աշխատանքներն իրականացվում են Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի և գիտության նախարարությանը կից Գիտության զարգացման ճապոնական ֆոնդի (JSPS KAKENHI Fostering

Аравот 

Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը. համայնքի ղեկավարությանն է փոխանցվել ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստման սերտիֆիկատը

ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության

Аравот 

Ադրբեջանի Ազգային ժողովում ակտիվ քննարկում են Բագրատ Սրբազանի գործունեությունն ու Հայաստանում ընթացող զարգացումները. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի ԱԺ նախագահ Սահիբա Գաֆարովան կոչ է արել ակտիվորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին ու փաստացի աջակցել Նիկոլ Փաշինյանին։ «Լեզուն իմացող պատգամավորները պետք է ակտիվ լինեն սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներում՝ օգտագործելով իրենց իմացած լեզուները, և պետք է ուշադրություն հրավիրեն այս իրողությունների վրա»

Аравот 

Շարժայում Հայաստանից լավագույնը Շանթ Սարգսյանն էր

Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվեց շախմատի 7the  Sharjah Masters ավանդական միջազգային մրցաշարը։ Ուժեղագույնների խմբում Հայաստանից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որը 5,5 միավորով պայքարն ավարտեց 20-րդ տեղում։ Մեր մյուս շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը վաստակեցին 5,0-ական, իսկ Սամվել Տեր-Սահակյանը` 4,5 միավոր։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Аравот 

Սոնա Շահգելդյանը հոգեբանական սթրես է տարել «Հրապարակի» հրապարակումից ու դիմել իրավապահներին

Նյութի հրապարակումից հետո զանգել է երգչուհու մենեջեր Վարդան Նահապետյանը եւ սպառնացել՝  դու պետք է նստես, քրեական հոդված է, դու իրեն գցել ես հոգեբանական մեծ սթրեսի մեջ. Աննա Պապիկյան

Аравот 

Օրրանի հարևանությամբ իրականացվում է շինարարություն՝ դատարանի արգելքին հակառակ

Ի հեճուկս առկա վարչական դատարանի որոշման ( ՎԴ/9949/05/23) որը պարտադրում է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանին կասեցնել շինարարությունը Օրրանի հարևանությամբ, Ա. Հովհաննիսյանը արհամարհելով դատական որոշումը, շարունակում է ապօրինի շինարարական աշխատանքները։ Հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների ուշադրությունը անմիջապես արձագանքելու այս անօրինական գործողությանը։ Ի հիշեցում Օրրան բարեգործական կազմակերպությունը ահազանգում է իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով

Аравот 

Չարլզ Երրորդն արձակել է Խորհրդարանը․ Միացյալ Թագավորությունում ընտրություն կանցկացվի

Միացյալ Թագավորությունը հուլիսի 4-ին Խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի ընտրություն կանցկացնի, հայտնել է երկրի վարչապետ Ռիշի Սունակը։ «Խոսել եմ Նորին Մեծություն Թագավորի հետ՝ խնդրելով արձակել Խորհրդարանը։ Թագավորն ընդունել է իմ դիմումը, և հուլիսի 4-ին մենք ընդհանուր ընտրություններ կունենանք»,– վարչապետի նստավայրի բակում հորդառատ անձրևի տակ հղած ուղերձում հայտարարել է Սունակը։ «Այնքան վտանգված աշխարհ, որքան Սառը պատերազմի ժամանակ»․

Аравот 

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ

Մայիսի 24-ին, ժամը 08։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը

Аравот 

Ողբերգություն, անորոշության փուլ

Վերջին հանդիպումը` իրանա-ադրբեջանական պետական սահմանին, Խուդաֆերինի կամրջի տարածքում 2024թ. մայիսի 19-ի օրը մեր տարածաշրջանի հետագա զարգացումների վրա, անշուշտ, հետեւանքներ կունենա: Այդ օրը իրանա-ադրբեջանական պետական սահմանին Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ` Էբրահիմ Ռայիսիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կայացավ, ապա նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ երկու երկրների սահմաններին կառուցված ամբարտակների եւ հիդրոհանգույցների բացման արարողությունը։ Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի

Аравот 

Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել

Ermenihaber. Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կողմից տարածված հայտարարության համաձայն՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այն տեղի է ունեցել Թուրքիայի Չորում Նահանգի Մեջիթոզյու շրջանում: Խորությունը կազմել է 13.3 կմ: AFAD-ի հաղորդմամբ` ցնցումը զգացվել է նաև հարակից շրջաններում: Պաշտոնական աղբյուրներում երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռևս չկան: