Կրասնոդարում հանգստյան տնից երեխաներ տեղափոխող ավտոբուսն այրվել է․ 8 երեխա տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Ջուբգա-Սոչի մայրուղում հրդեհվել է «Шахтинский текстильщик» հանգստյան տնից երեխաներ տեղափոխող ավտոբուսը, հայտնում է life.ru լրատվականը և հավելում, որ հրդեհը բռնկվել է ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։
Լրատվականի աղբյուրի համաձայն՝ 10 ավտոբուսից բաղկացած շարասյան ավտոբուսներից մեկը չի կարողացել արգելակել և բախվել է մյուսին, ինչին հաջորդել է հրդեհը։