«Ուրարտու»-ն հաղթեց էստոնական «Կալև»-ին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ
Երևանի «Ուրարտու»-ն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ուժերն է չափել էստոանական «Կալև»-ի հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, հայտնում է armsport.am-ը:
Երևանյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել 23-ամյա պաշտպան Միքայել Միրզոյանը՝ աչքի ընկնելով նախ 12-րդ, ապա՝ 49-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: