Մայր Աթոռը դատապարտում է, հայտարարում, որ հետամուտ կլինի «գործի արդարացի ընթացքին», իշխանություններն արձագանքում են
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ», - նշված է Գերագույն հոգևոր խորհուրդի (ԳՀԽ) տարածած հայտարարությաունում։ «Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ...