ԱԺ-ից դարձյալ մերժեցին Դավիթ Տոնոյանին. պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը «զեկույց չէ»
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Ազգային ժողովից կրկին մերժեցին՝ նրան հնարավորություն չի տրվի ծանոթանալու 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին: «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նշեց՝ մերժման հիմքը նույնն է՝ ըստ Ազգային ժողովի ընթացակարգերի՝ պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը զեկույց չէ: Պաշտպանության նախկին նախարարը ավելի քան մեկ ամիս առաջ էր դիմել Ազգային ժողով՝ զեկույցին,...