Թուրքիայում շարունակվում են «Իսլամական պետության» անդամների ձերբակալությունները
Թուրքիայում շարունակվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ձերբակալությունները։ Այս մասին Х-ի իր օգտահաշվում այսօր գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ Նախարարի խոսքով՝ անցած գիշեր երկրի 25 նահանգներում իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում «Իսլամական պետության» ևս 125 անդամ է ձերբակալվել։ Այսպիսով, Թուրքիայի տարբեր շրջաններում վերջին մեկ շաբաթում ձերբակալված իսլամիստների թիվը հասել է 600-ի։ «Իսլամական պետության» անդամների զանգվածային...