World News in Armenian

Մոսկվա-Ուֆա չվերթի ուղևորուհիներից մեկը հանկարծամահ է եղել

Մոսկվայից Ուֆա թռչող ինքնաթիռում մահացել է 54-ամյա ուղևորուհին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի հարցերով վարչությունը:

«Նախնական տվյալների համաձայն՝ այսօր 15:00-ի մոտ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում թռիչքից 30 րոպե անց արտակարգ վայրէջք է կատարել «Մոսկվա-Ուվա» չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի ուղևորուհիներից մեկը հանկարծամահ է եղել»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աղբյուրի տվյալներով՝ կինը մի քանի ամիս բուժվելիս է եղել Մոսկվայում և հոկտեմբերի 1-ին դուրս գրվելով հիվանդանոցից՝ ուղևորվել է տուն: Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել բնական պատճառների հետևանքով:

Читайте на сайте