«Սանիթեք» ընկերությունը սկսել է մտածել երկրորդ օպերատորի մասին, շատ կարևոր է, որ կխուսափենք դատական գործընթացից. Հայկ Մարության
Մենք մնում ենք այն համոզմունքին, որ Երևան քաղաքը պետք է առնվազն 2 օպերատոր ունենա. այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այսօր մենք ունենք «Սանիթեք» ընկերություն, որը շատ վատ վիճակում է, ունի մեքենաների պակաս»,-ասաց քաղաքապետը:
Ըստ նրա՝ իրենք 10-ից ավելի անգամ հանդիպել են ընկերության տնօրինության հետ և ամեն անգամ խիստ զգուշացրել են: «Մեղավոր է «Սանիթեք» ընկերությունը, բայց մեղավոր են նաև նախկին իշխանությունները... Читать дальше...