Մեծ Բրիտանիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: