Արթուր Վանեցյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պատգամավորի մանդատը վայր դնելու պատճառների մասին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը Ֆեյսբուքում է գրել։ Ասում է՝ այդ քայլին է գնացել, քանի որ, կարծում է, որ Ազգային ժողովը դադարել է լինել իշխանափոխության հասնելու արդյունավետ հարթակ. - «Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս... Читать дальше...