Քաղաքացին ընկել է ձորն ու վնասվածքներ ստացել. ՆԳՆ
Հուլիսի 21-ին՝ ժամը 21:27-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը՝ ստանալով մարմնական վնասվածքներ. քաղաքացուն ձորից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: […]
Читать дальше...