Նիկոլ Փաշինյանը սպառել է բարոյական իրավունքը նախկին բանակցողներին մեղադրելու Արցախի կորստի համար: Ի վերջո, երբ 2018-ին ծանոթացել էր բանակցային փաստաթղթերին և, այսպես ասած, հայտնաբերել այն, ինչ այսօր գրել է ֆեյսբուքյան իր էջում, ինչո՞ւ հրաժարական չի տվել՝ հիմնավորելով այն, ինչի մասին գրել է: Պատճառը մեկն է՝ պահել սեփական իշխանությունը և թույլ չտալ այդ ժամանակ ունեցած վարկանիշի անկում: Այսինքն, ղարաբաղյան հարցի շուրջ բոլոր ակնահաճո հայտարարություններն արվել են հենց միայն սրա համար, որն արժեցել է մի քանի հազար զինվորի... Читать дальше...