Май
2024

Новости за 01.05.2024

168.am (168 ժամ) 

Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի գրադարանում (Լեհաստան) հայտնաբերվել է 27 բնօրինակ հատոր՝ Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրների անձնական գրադարանից՝ հեքիաթագիրների ձեռագիր նշումներով։ Գրքերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կորած էին համարվում, հայտնում է Daily Mail-ը։

168.am (168 ժամ) 

Եթե ադրբեջանցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Նիկոլ Փաշինյան

Եթե ադրբեջանցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել։ Այս մասին ասել է  Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

168.am (168 ժամ) 

Սնկային միջուկով տոլմա

Գլուխ սոխը խորանարդաձև կտրատեք ու տապակեք ձիթայուղի մեջ: Ավելացրեք սունկն ու շոգեխաշեք մինչև պատրաստ լինելը: Հովացրեք: Ավելացրեք կաթնաշոռը, կտրտած կանաչին ու պանիրը, աղ ու պղպեղ արեք, խառնեք:

168.am (168 ժամ) 

Ճաշու Վեցերորդ ժամ

Ճաշու Վեցերորդ ժամի աղոթքն ուղղված է Հայր Աստծուն, որից խնդրում ենք օգնականություն մարդկային տկար բնության համար՝ չարի դեմ պատերազմելու: Այս ժամի տնօրինական հիշատակն է Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը և արևի խավարումը: Ավանդությունից մեզ հայտնի է, որ Ադամն այս ժամին դրժեց պատվիրանն ու ճաշակեց պտղից: Այս նույն ժամին մեր Տերը խաչը բարձրացավ մարդկության փրկության համար, Իր վրա վերցրեց նախամարդու պատիժը խաչի անարգական մահով: Այս ժամին Փրկիչը խաչի վրա քացախախառն լեղի ճաշակեց, որպեսզի մեր դառնությունները քաղցրացնի... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Նիկոլ Փաշինյան

Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու։

168.am (168 ժամ) 

Ալիևն Օրբանի միջոցով սկսում է արգելափակել ԵՄ-ի խոստացած աջակցությունը Հայաստանին

Հունգարիան գուցե արգելափակի Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագծերը։ Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնեց, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։

168.am (168 ժամ) 

Հունաստանի ԱԳՆ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունը

Հունաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ։

168.am (168 ժամ) 

Առաջարկեց Կիրանցի դպրոցի շուրջ ծառեր տնկել, որ երեխեքը ադրբեջանցիներին չտեսնեն․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետրոսի հարցին ի պատասխան առաջարկեց Կիրանցի դպրոցի շուրջ ծառեր տնկել, որ երեխեքը ադրբեջանցիներին չտեսնեն:

168.am (168 ժամ) 

«Միանշանակ խնդիրը պետք է լուծվի Երևանում՝ դավաճանը նստած է Երևանում». Աշոտ Անդրեասյան

Իշխանություններն արդեն բացահայտ ցույց են տալիս, թե ինչու են 2018 թվականին եկել իշխանության։ Նրանք միսիա ունեն՝ անելու այն, ինչ նրանց կթելադրի Թուրքիան։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Տավուշում շարունակվող գործընթացների մասին, ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։

168.am (168 ժամ) 

«Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզի պատճառ դառնալ

Բրիտանա-շվեդական «Աստրազենեկա» դեղագործական ընկերությունն առաջին անգամ խոստովանել է, որ իր դեղամիջոցը կարող է առաջացնել մահացու կողմնակի ազդեցություն՝ թրոմբոզ։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։

168.am (168 ժամ) 

Բագրատ սրբազանի, անխնա շահագործվող անտառաճանաչ ֆեյքի, ստորին օղակների ձեռնասունների ու նրանց տերերի մասին

Վերջին շաբաթներին՝ տավուշյան անհնազանդության ակցիաների թափ հավաքելուն զուգահեռ, սաստկացել են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղղությամբ իշխանությունների, նրանց հարող շրջանակների ու իշխանությունների կողմից համակարգվող ֆեյքերի հարձակումները:

168.am (168 ժամ) 

ՀՀ-ում աճում են շահումով խաղերի եկամուտները. 2024 թ. 1-ին եռամսյակի տվյալներ

Չնայած ՀՀ իշխանության հայտարարած խաղամոլության դեմ պայքարին` շահումով խաղերի ոլորտը շարունակում է նոր վերելքներ գրանցել։ Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող 3 խոշոր ընկերությունների եկամուտներն այս տարի նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են։

168.am (168 ժամ) 

Սկսած Փաշինյանից՝ վերջացրած Բլինքենով, Միշելով, Բորելով, այլասերում են Ալմա Աթայի հռչակագրի էությունը. Լարիսա Ալավերդյան

«Հերթական մանիպուլյացիան է։ 1994 թվականի շփման գիծը միջազգայնորեն ճանաչված գիծ է»,- ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում իշխանությունների կողմից Ալմա Աթայի հռչակագրին հղում տալու քաղաքականությանը և, մասնավորապես, այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին։

168.am (168 ժամ) 

Բագրատ Սրբազանի կալանավորումը ցասում կառաջացնի ժողովրդի մոտ. Նաիրա Կարապետյան

«Ալիևի համար Փաշինյանը նվեր է. նվեր, որն ուղարկվել է 30 տարվա իր երազանքներն իրականացնելու համար։ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանման, ուստի վաղուց պետք էր քննարկել ոչ թե այն, թե ի՞նչ է անում Փաշինյանը, այլ այն, թե ի՞նչ ենք անում մենք, հատկապես, երբ տեսնում ենք, որ եկեղեցին է արդեն իր վրա վերցնում այդ ծանր գործը»,- ասաց Կարապետյանը՝ շեշտելով՝ ՔՊ-ականների հակաեկեղեցական ելույթների տարափը մի կողմից ծիծաղ է առաջացնում, մյուս կողմից փաստում, որ այս իշխանության մոտ վախ կա եկեղեցուց։

168.am (168 ժամ) 

Մահացու հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ տապակած սննդի հաճախակի օգտագործումից

Տապակած սնունդ հաճախակի օգտագործելը կարող է հանգեցնել առողջության համար տխուր հետեւանքների, ասել է թերապեւտ Վիկտորյա Իվանովան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում խոսել է այդ թեմայի մասին։