Май
2024

Новости за 05.05.2024

168.am (168 ժամ) 

Արդյոք հարուստ լինելը քրիտոնեավայե՞լ է

21-րդ դարում, երբ ամեն քայլափոխի գովազդվում է նյութապես ապահով և բարեկեցիկ, աշխարհիկ կյանքը և արժևորվում դրան հասնելու հաջողության ճանապարհը, թվում է, թե քրիստոնեական արժեհամակարգը կորցնում է արդիականությունը, քանի որ վերջինս կարևորում է հոգևոր ապահովոթյունը: Սակայն այս հակադրությունը առերևույթ է, քանի որ նյութական կարիքների բավարումը չի ամբողջացնում մարդու՝ որպես սոցիալական և հոգևոր էակի պահանջմունքների ողջ ներկապնակը:

168.am (168 ժամ) 

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

Մարզային շրջագայության համերգները կմեկնարկեն մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից և կշարունակվեն մայիսի 15-ին՝ Մեղրիի Մարզամշակութային կենտրոնում, մայիսի 16-ին՝ Կապանի համայնքապետարանի մշակույթի մեծ դահլիճում:

168.am (168 ժամ) 

Մթերք, որն օգնում է ազատվել որովայնի ճարպից

Հարավային Կորեայի Չուն Անգ համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական մինչև երեք չափաբաժին կիմչի ուտելը կարող է նվազեցնել որովայնի ճարպի քանակը՝ պոտենցիալ նվազեցնելով շաքարախտի առաջացման վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ (British Medical Journal) Open ամսագրում:

168.am (168 ժամ) 

Ո՞ւմ շահերն է սպասարկում Կենտրոնական բանկը

Հայտարարելուց առաջ, որ դրամի ոչ մեծ, ընդամենը 2,5 տոկոս արժևորում է եղել, պետք է հիշել, որ տնտեսության խնդիրներն ամենևին էլ միայն այդ 2,5 տոկոս արժևորման հետևանք չեն։ Վերջին երկու տարիներին դրամը գրեթե 25 տոկոսով արժևորվել է՝ տնտեսության իրական ու հատկապես արտահանելի հատվածը կանգնեցնելով փակուղու առաջ։

168.am (168 ժամ) 

ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին

Մայիսի 3-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում մեկնարկել է «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ակտիվ փուլը:

168.am (168 ժամ) 

Կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան. այս իշխանությունները վտանգավոր և կործանարար այս ընտրության առջև են մեր երկիրը կանգնեցրել, սա մեծ ողբերգություն է. Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։

168.am (168 ժամ) 

1,7 միլիարդ դրամանոց մրցույթը շահել է ՔՊ-ականների սիրելի «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ն

Հայաստանում գործարար համաժողովների պակաս չկա. այս մասին տեղեկանում ենք Կառավարության ընդունած հերթական որոշումից, որով 2 միլիարդ 218 միլիոն դրամ, ապա նաև՝ 179 միլիոն դրամ է հատկացվել Երևանում գործարար համաժողով կազմակերպելու նպատակով։

168.am (168 ժամ) 

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 5-ին, ժամը 13:33-ին տեղեկություն է ստացել, որ Եղվարդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

168.am (168 ժամ) 

Պետք է փոխել «հող հանձնեք, որ խաղաղություն լինի» տրամաբանությունը. Նիկոլ Փաշինյանը պետք է իր թիմով հեռանա. Վազգեն Հովհաննիսյան

Պետք է իշխանության գան այն մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն պատասխանատվությունը, այլ ոչ թե գան ու ասեն՝ Նիկոլը զիջել է, մենք էլ պետք է զիջենք։ Պետք է գան այն մարդիկ, որոնք կսպասարկեն այս տրամաբանությունը՝ չենք զիջելու ու վերջ։

168.am (168 ժամ) 

Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ

Բագրատ Սրբազանը ներկայացված է միայն «Ֆեյսբուքում» և բացառապես իր անձնական էջով (account), իսկ մնացյալ հարթակներում իր անվան օգտագործմամբ բացված հաշիվները չեն ներկայացնում Սրբազանին և Շարժումը: