Май
2024

Новости за 10.05.2024

168.am (168 ժամ) 

Թուրքիան մտադիր է արգելափակել TikTok-ը երկրում

Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ Հուսեյն Յայմանը հանդես է եկել հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա մասնավորապես խոսել է Թուրքիայում ТikTok սոցիալական հարթակի արգելափակման մտադրությունների մասին՝ նշելով, որ այդ հարթակը համոզիչ և գոհացնող պատասխաններ չի տվել իրենց։ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»,-հավելել է նա։ […]

168.am (168 ժամ) 

Քրիստոնեություն, եկեղեցի և մշակույթ

Իհարկե, քրիստոնեությունից առաջ էլ Հայաստանում եղել են ճարտարապետական կոթողներ, կրոնական երկրպագության համար ստեղծված արձաններ, կուռքեր և այլն: Այսօր հայ քրիստոնեության դեմ մեղադրանքներ են հնչում հեթանոսական ժամանակաշրջանի մշակութային արժեքների ոչնչացման նկատառումով: Սակայն հեթանոսական շրջանի մի առարկա մեկի համար կարող է մշակութային արժեք լինել, մյուսի համար` կուռք և կամ դիվապաշտական իր, որի միջոցով անմարմին չար ոգիներն իրենց դիվական ազդեցությունն են տարածում աշխարհի վրա:

168.am (168 ժամ) 

Գտնվել է քթի պոլիպների բուժման միջոց մեկ ներարկումով

Սեչենովի համալսարանի ԼՕՌ բժիշկները սկսել են բուժել քթի պոլիպները մոնոկլոնալ հակամարմիններով. ազդեցությունը նկատելի է առաջին ներարկումից հետո: Մոնոկլոնալ հակամարմիններով բուժումը համարվում է համաշխարհային բժշկության վերջին ձեռքբերումը, սակայն նախկինում այն ​​չի կիրառվել քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել են մամուլի ծառայությունից։

168.am (168 ժամ) 

Հաջորդ զիջումները լինելու են Արարատում, Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց ձորում՝ սահմանապահները դուրս են գալու այդ վայրերից. Հայկ Նահապետյան

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց այս պահին այդ վայրերից դուրս բերել ռուս սահմանապահներին, Հայկ Նահապետյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանը Տավուշում մինչև «սահմանազատում» իրականացնելը, այնտեղից դուրս բերեց ռուս սահմանապահներին։ Հետևաբար, հիմա սահմանապահներին դուրս բերելը մյուս վայրերից ի՞նչ է հուշում։

168.am (168 ժամ) 

Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարում

Հայ ըմբիշներից դեռևս Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը:

168.am (168 ժամ) 

Ոստիկանությունում «զախվատ» խմբեր են փորձում հավաքագրել. Սուրենյանց

«Փաշինյանը, սակայն, իշխանությունը պահելու է ատամներով. նա քաղաքական մի մոլագար է, որն իշխանությունը համակցել է իր անվտանգության և բանտում չհայտնվելու հետ, հետևաբար՝ նա կարող է գնալ ամենաստոր միջոցների կիրառման։

168.am (168 ժամ) 

Կենդանակերպի համաստեղությունները ձևավորվել և անվանակոչվել են Եփրատի հովտում և Արարատ լեռան շրջակայքում․ Ժայռապատկերաբան

Մայիսի 6-8-ը Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց Հայկական աստղագիտական ընկերության 25-ամյակին նվիրված գիտաժողով, որի գլխավոր թեման էր «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ»։ Մեկ հարկի տակ միավորվել էին աստղագետները, հնագետները, բանասերները և հարակից ոլորտների մասնագետները։

168.am (168 ժամ) 

Հայկական հեղափոխության բանաձևը․ Քրիստոնեական ճշմարտություն և քաղաքական հաշվենկատություն

«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Հայաստանում ստեղծված իրողությունների, անվտանգային մարտահրավերների պայմաններում հանրային համախմբման հնարավորությունները, արժեքները, որոնք կարող են դրվել հասարակության մոբիլիզացիայի հիմքում, դրա կառուցվածքը, հիմնական դերակատարներին և այն քաղաքական օրակարգը, որը կարող է կասեցնել պետության՝ անդառնալի կորուստների տանող ճանապարհը։

168.am (168 ժամ) 

ՀՀԿ-ի հետ վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. երբ շարժումն առաջնորդողը կներկայացնի լեգիտիմ թեկնածուի, մեր հավանությունը կտանք. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է այն խոսակցություններին, ըստ որի՝ վարչապետի թեկնածուի հարցը կռվախնձոր է դարձել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գլխավորած ուժերի միջև, այսինքն, չեն կարողանում որոշել՝ ով պետք է լինի վարչապետի թեկնածուն:

168.am (168 ժամ) 

Անհաղթահարելի պահանջ չենք դրել, նշաձողն ենք սահմանել՝ այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է. Բագրատ Սրբազան

«Դա ձեր պահանջն է եղել: Մեզ ասում են՝ անհաղթահարելի պահանջ եք դրել, ոչ:    Անհաղթահարելի պահանջ չենք դրել: Մենք նշաձողն ենք սահմանել, էս ժողովրդի ցանկությունն է դա, պահանջն է դա: Թաքցնել, խաղալ, ոլորվել, մոլորվել չկա, Հայաստան աշխարհում պիտի հստակ լինի՝ այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է: Եվ մենք ամեն ինչ պիտի անենք, որ դա արձանագրվի որպես այդպիսին»,- շեշտել է Բագրատ Սրբազանը: