Май
2024

Новости за 13.05.2024

168.am (168 ժամ) 

Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն

Իր հերթին, Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը հայտնել է, որ չարագործներն ավելի հաճախ են դիմում արհեստական բանականության օգտագործմանը ֆիշինգային նամակների համար ուղեկցող տեքստեր կազմելիս։

168.am (168 ժամ) 

Սալյամիով աղցան

Քաղցր պղպեղները մաքրեք սերմերից, պտղամիսը բարակ տաշեղների ձևով կտրատեք:

168.am (168 ժամ) 

Ծնողական օրհնություն

Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):

168.am (168 ժամ) 

1 դոլարին համարժեք լիրան 2025թ. վերջին կհասնի 43-ի

Ֆինանսական ոլորտի մասին վերլուծություններ իրականացնող ամերիկյան «S&P Global Ratings» ընկերությունը կանխատեսումներ է արել Թուրքիայի դրամավարկային քաղաքականության և տնտեսության վերաբերյալ:

168.am (168 ժամ) 

Հայաստանը դուրս է մղվում

Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են սերտացնել կապերը Եվրամիության հետ և դրա հաշվին թուլացնել կախվածությունը, նաև տնտեսական ու առևտրային կախվածությունը Ռուսաստանից, եվրոպական երկրների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները վատագույն ժամանակներն են ապրում։ Եվրոպական շուկաներում հայկական ապրանքները՝ ինչպես տեղ չունեին, այնպես էլ՝ շարունակում են չունենալ։ Ավելին, վերջին շրջանում մեծ արագությամբ դուրս են մղվում։

168.am (168 ժամ) 

Սեզոնային ալերգիկ հիվանդությունները վերջնական բուժել հնարավոր չէ, սակայն այն վերահսկելու դեպքում կարելի է հանգիստ ապրել

Մասնագետի հավաստմամբ՝ հիվանդությունից նախօրոք խուսափել հնարավոր չէ, այդ պատճառով ախտանշանների սկսվելուն պես պետք է դիմել բժշկի:

168.am (168 ժամ) 

ՀՀ իշխանություններն այս փուլում մտահոգություններ ունեն երկու գլխավոր ուղղությամբ, քանի որ պայմանավորվածություններն անկայուն են թվում․ վերլուծաբան

«Հետպատերազմյան ընթացքում ՀՀ-ն գրեթե որևէ հարցում Ադրբեջանի հետ բանակցություններում իր օրակարգը չի կարողացել հաստատել։ Թերևս, մեծ ոգևորությամբ խոսում են Ալմաթիի հռչակագրից, սակայն այդ պայմանավորվածության կայունությունը ցույց կտա ժամանակը։ Իսկ գործընթացն իրականում Հայաստանի համար բարդ, ծանր է թվում։ Վստահ եմ, որ սրանում իր դերակատարությունն ունի նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը, շրջադարձը, Հայաստանի՝ Ռուսաստան-Արևմուտք ընտրությունից և դրա հետևանքներից փորձում է օգտվել Ադրբեջանը»։

168.am (168 ժամ) 

Միշտ եղել եմ այնտեղ, ուր կա հայրենիք ունենալու պահանջ. ես չունեմ պատճառ հայրենիք լքելու. վաղը Գյումրին կարող է դառնալ Կիրանց. Լիանա Վանոյան

Միշտ եղել եմ այնտեղ, ուր կա հայրենիք ունենալու պահանջ. ես չունեմ պատճառ հայրենիք լքելու. վաղը Գյումրին կարող է դառնալ Կիրանց. Լիանա Վանոյան

168.am (168 ժամ) 

Շարժումը պետք է հաղթանակ տանի ոչ միայն փողոցում, այլև ներկուլիսային մակարդակում.  մարդը, որն այսօր գիտակցաբար պատասխանատվություն կստանձնի՝ մահապարտ է. Հրաչյա Խաչատրյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանն է։

168.am (168 ժամ) 

Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքով

Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտրաշրջնառությունը։ Դրան անդրադարձել է Իսրայելի հեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Yedioth Ahronoth»-ը՝ ներկայացնելով դրա վերաբերյալ Իսրայելի ծրագրերը։ Նշվել է, որ թուրքական արտադրանքը կարող է Իսրայել փոխադրվել եվրոպական երկրների տարածքով։

168.am (168 ժամ) 

Ստեղծված պայմաններում Բագրատ Սրբազանի թեկնածությունը լավագույնն է անցումային շրջանում երկիրը քաոսից հանելու համար․ Արսեն Ջուլֆալակյան

Համազգային շարժում Նախաբան Կարծում եմ՝ մեծամասնության համար ակնհայտ է, որ 2018-ին հայ հանրությունը փողոց էր դուրս եկել ոչ թե այսօրվա ազգակործան պատուհասին իշխանության բերելու, այլ՝ ընդվզելու նախկին իշխանությունների լրջագույն ու համակարգային սխալների դեմ, որոնք երկիրը հասցրել էին շատ ծանր հանգրվանի: Այդ քաղաքականության արդյունքում էր, որ ապականվեց ներքաղաքական դաշտը՝ վերածվելով «հաճախորդների» ինստիտուտի: Դեգրադացվեցին մշակույթն ու կրթությունը, […]