Май
2024

Новости за 06.05.2024

168.am (168 ժամ) 

Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Այսօր կայացավ Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որն ամփոփեց բանկի 2023 թվականի գործունեության արդյունքները: 2023 թվականին Յունիբանկը շարունակեց զարգացումը և ամրապնդեց իր դիրքերը շուկայում: Հաշվետու տարին բանկն ավարտեց 4,5 մլրդ դրամ շահույթով, և բանկի Խորհուրդը Բաժնետերերի ժողովի հաստատմանը ներկայացրեց շահութաբաժինների վճարման հարցը։

168.am (168 ժամ) 

Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հայաստանում նորածիններին 2023 թվականին առավել հաճախ կոչել են Նարե և Դավիթ: Նորածիններին տրվող ամենատարածված անունների առումով վերջին տվյալներն է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

168.am (168 ժամ) 

Սագի մսով սուպ-լապշա

Սագի միսը համաչափ կտրատեք, վրան ջուր լցրեք ու եփեք մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելուց 20 րոպե առաջ ավելացրեք կտրտած ու տապակած սոխը, գազարն ու մաղադանոսի արմատը, հատիկավոր պղպեղը: Աղ արեք: Արգանակը թողեք հովանա:

168.am (168 ժամ) 

Երեխաների հարգանքը ծնողների ու մեծերի հանդեպ

Երբ երեխան փոքր է, ոչ մի աշխատանք չի անում: Նրա սննդի, հագուստի և այլնի համար ծնողներն են հոգ տանում: Ծնողները սիրուց մղված են օգնում երեխային: Երեխան չի աշխատում, նա կարող է միայն մի փոքր հանձնարարություն կատարել տնային գործերում: Բայց մի՞թե դա կարող է համեմատվել այն աշխատանքի կամ ծախսերի հետ, որ ծնողներն անում են հանուն նրա: Եթե երեխան, մեծանալով, չի հասկանում, թե ինչ են տվել իրեն ծնողները, ապա դա շատ մեծ ապերախտություն է:

168.am (168 ժամ) 

Որոնք են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

Երեխան կարող է հոգեբանորեն տրավմայի ենթարկվել մորից երկար բաժանվելուց կամ ծնողներից մեկի կամ երկուսի ուշադրության պակասից, ասում է առաջատար հոգեբան Մարինա Բասմանովան: Նա Lente.ru-ի հետ զրույցում նշել է երեխաների մոտ նմանատիպ խնդիրների այս և մի քանի այլ պատճառներ:

168.am (168 ժամ) 

Տհաճ անակնկալ է սպասվում. Շատերը կփակվեն

Կառավարությունը երկար ժամանակ տարբերակներ է փնտրում, որպեսզի ավելացնի փոքր բիզնեսի հարկային բեռը։ Դրա համար տարատեսակ, ընդհուպ՝ զավեշտի հասնող  պատճառաբանություններ են բերում։ Բայց իրական նպատակը մեկն է՝ ավելի շատ հարկ գանձել փոքր բիզնեսից։

168.am (168 ժամ) 

Հայ Առաքելական Եկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է և Հայոց պետականության հարատևության խորհրդանիշ. Արման Թաթոյան

Իրավունքի և արդարադատության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

168.am (168 ժամ) 

Ինչո՞ւ ԱՄՆ-ը խախտեց չեզոքությունը․ ինչո՞ւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լիբբին այցելեց օկուպացված Շուշի և Ֆիզուլի

«Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն ինչպես այս, այնպես էլ խաղաղապահներին դուրս բերելով՝ ձգտում է վերջնականապես ամրագրել իր վերահսկողությունը պատերազմում գրաված տարածքների նկատմամբ, որպեսզի որևէ «բաց», չմեկնաբանված հարց չմնա։ Եվ կարծում եմ՝ սա հերթականներից մեկն էր Բաքվի համար»,- նշեց Տարասովը։

168.am (168 ժամ) 

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղեկացրել է Եգիպտոսի և Կատարի միջնորդներին, որ հավանություն է տալիս Գազայի հատվածում զինադադար հաստատելու իրենց առաջարկած համաձայնագրի նախագծին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Տելեգրամ ալիքում։

168.am (168 ժամ) 

Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ի ապազգային ու հակապետական նախաձեռնություններին անդուլ տեղեկատվական աջակցությունն ցուցաբերած Ստյոպա Սաֆարյանը՝ հիմա էլ Նորք-Մարաշի հայտնի դեպքերն է մեջբերել (չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս սրանց ֆանտազիայի վրա):