Май
2024

Новости за 07.05.2024

168.am (168 ժամ) 

Շուրջ 1 տարում Թուրքիայի իշխող կուսակցությունը 6.4 մլն ձայն է կորցրել

Թուրքական «Metropoll Araştırma» հետազոտական կենտրոնն ուսումնասիրել է, թե Թուրքիայում 2023-ի մայիսին անցկացված համապետական ընտրությունների մասնակիցները 2024-ի մարտյան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ում են տվել իրենց ձայնը:

168.am (168 ժամ) 

Ծովախեցգետինը՝ կիտրոնի զամբյուղի մեջ

Սոուսի համար գինին խառնեք 1 ճ.գ. ջրի հետ ու տաքացրեք: Գինին ու ջուրն անընդհատ խառնելով՝ ավելացրեք ձվի դեղնուցները և տաքացրեք մինչև խտանալը: Վերջում ավելացրեք կարագը:

168.am (168 ժամ) 

Աղոթքով և խաղաղությամբ արվող գործն օրհնվում է

Իսկ ես ձեզ նախկինում էլ էի ասում. թարգմանությունների ժամանակ հիմնականում օգնում են սեփական հոգևոր փորձառությունը և մաքուր մտքերը, որոնք մարդուն շնորհի անոթ են դարձնում: Այդժամ աստվածային մտքերի վերածումները ստույգ են և բխում են աստվածային լուսավորումից, այլ ոչ թե դատողությունից, բառարանից ու թանաքամանից: Ուզում եմ ասել, որ քեզ պետք է գլխավորի՝ աստվածայինի մեջ հաստատես, այլ ոչ թե երկրորդականի՝ մարդկայինի:

168.am (168 ժամ) 

Չարագործները շարունակում են կիբեռգրոհների համար օգտագործել LockBit ծածկագրիչի արտահոսած բիլդերը

Չարագործները LockBit 3.0 ծածկագրող ծրագրի բիլդերի (builder) 2022-ին արտահոսած տարբերակը շարունակում են օգտագործել վնասաբեր ծրագրի սեփական մոդիֆիկացիաներ ստեղծելու համար։ 2024-ին «Կասպերսկի» ընկերության փորձագետները բախվել են շատ երկրներում նման տարբերակների օգտագործման հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ գրոհները փոխկապակցված չեն և իրականացվել են տարբեր խմբերի կողմից: ԱՊՀ երկրներում գրոհների համար արտահոսած բիլդերը կարող էին օգտագործել նաև LockBit խմբի մրցակիցները։

168.am (168 ժամ) 

Ինչպես ավելի առողջարար դարձնել սպիտակ հացը

Նշվում է, որ գլիկեմիկ ինդեքսը (կամ GI) տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու համար, թե տարբեր մթերքներում ածխաջրերը որքան արագ են բարձրացնում արյան շաքարի մակարդակը: Ցածր GI մթերքները դանդաղորեն արյան մեջ գլյուկոզա են թողնում: Սա նպաստում է ավելի երկար հագեցվածության զգացմանը:

168.am (168 ժամ) 

Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա

168.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է նվեր մատուցել Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին և նրան տեղափոխել Իտալիայում աշխատանքը շարունակելու: Արտգործնախարարության մեր աղբյուրներն ասում են, որ Վլադիմիր Կարապետյանին այդպիսով Փաշինյանն ուղարկում է «վաստակած հանգստի»:

168.am (168 ժամ) 

Թմրաշղթան բացահայտվեց

Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում ոստիկանության բացահայտումները հաճախ արդյունք են համագործակցության:

168.am (168 ժամ) 

Չի բացառվում, որ Պեկինը կարող է դիտարկել «պատասխան» ակտիվություն ՆԱՏՕ անմիջական շահերի «ավազանում», տվյալ պարագայում՝ Սերբիայում. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սերբիա կատարելիք այցից առաջ, ուր մեկնելու է Ֆրանսիայից՝ եվրոպական շրջագայության շրջանակում, նամակ է հղել Բելգրադ, որտեղ հիշեցրել է ՆԱՏՕ օդուժի՝ Սերբիայի ռմբահարման ընթացքում Չինաստանի դեսպանատան թիրախավորումը:

168.am (168 ժամ) 

Վաղը սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպումը երկկողմ հարաբերություններում էական ոչինչ չի փոխի․ Լուկիանով

Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության նիստին։ Տեղեկությունը նախօրեին հաստատեց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հավելելով, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի։

168.am (168 ժամ) 

Հաշմանդամության թոշակը տալիս են, բայց պրոթեզս չեն փոխում՝ թղթեր են պահանջում, որոնք Արցախում են. Արցախից բռնի տեղահանված

168.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը խնդրի վերաբերյալ մեր հարցին պատասխանեց՝ ընթացակարգն այնպիսին է, որ քաղաքացին պետք է ունենա Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնի տեղեկատվություն։

168.am (168 ժամ) 

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:

168.am (168 ժամ) 

Այս իշխանության քաղաքական պղծության առաջին արարը սկիզբ առավ Վեհարանից, սննկացման և բացառման սկիզբը ևս սկսվում է Վեհարանից․ Վլադիմիր Մարտիրոսյան

Այդ գերակայությունները մսխած և փոխլրացման սկզբունքը մերժած այս իշխանություններին այդ վերը նշված ինստիտուցիոնալ հիշողությունը արձանագրելու է որպես քինախինդ փոքրհոգության մի փոշու մանր հատիկ, որն ավելի արժանի է մոռացության քան լավ կամ վատ հիշատակման:

168.am (168 ժամ) 

Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››․ Խոսրով Հարությունյան

Մինչդեռ իշխանությունների գործողությունները, ինչպես այսօր տարածված է ասել, գետնի վրա՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի որոշակիացման հետ, հենց անվտանգության տեսանկյունից առավել վիճահարույց են, եթե չասենք վտանգավոր:

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ

Նիկոլ Փաշինյանի՝ իր ենթակաների հետ շփվելու մշակույթն այն մակարդակին է հասել, որ նրա հետ չեն ուզում աշխատել անգամ նրան ամենամոտ գտնվողները, հատկապես այն մարդիկ, ովքեր ստիպված են անդադար շփվել նրա հետ: