Май
2024

Новости за 13.05.2024

Аравот 

«Հարցը բովանդակային դաշտից փորձում են տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք այդ սադրանքին չենք տրվելու». Ապիտոնյանը՝ Միրզոյանին

Նա ասաց, որ սահմանազատման, սահմանագծման հարցով վատ են բանակցում. «Սա վատ դիվանագիտություն է, եթե ընդհանրապես կարող են համարել դիվանագիտություն: Առանց միջնորդների էլ կարող են բանակցել, ուղղակի իմանան ինչ են բանակցում եւ ոնց»:

Аравот 

«Հաղթանակ» կուսակցությունը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Ուրբանիստ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը հայտնում է․ «Ունենալով իր հիմնավոր մտահոգությունները երկրի ապագայի և զարգացման ընթացքի վերաբերյալ, խորապես հարգելով ժողովրդի կամքն ու ազնիվ ձգտումները` «Հաղթանակ» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Ճանաչելով շարժումն արժանապատվորեն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և համոզված լինելով նրա ազնիվ մղումներում` հայտարարում ենք բոլորիս սթափեցնող և վերածնող այս շարժմանը

Аравот 

Էդմոն Մարուքյան. «Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է, որպեսզի ռուսները մնան Թուրքիայի եւ Իրանի սահմանին»

«Ինձ ավելի շատ հետաքրքրել է Իրանի հետ սահմանը։ Փաստորեն, միակ սահմանը, որտեղ ամբողջությամբ Հայաստանն է հսկում, մնալու է միայն  «Զվարթնոց» օդանավակայանը։ Իսկ մյուս տեղերում շատ օկ է, որ մի տեղ եվրո դիտորդները մոնիթորինգ անեն, մյուս տեղում` ռուսները։ Արդեն չորրորդ օրն է, ես սպասում եմ այս հարցերի պատասխաններին եւ ձեն-ձուն չկա»:

Аравот 

«Սրանք անթույլատրելի, դատապարտելի արարքներ են, որ չունեն  իրավական հիմնավորումներ». Արման Թաթոյան

«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։ Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների [ենթադրյալ վարչական իրավախախտման համար] ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խոսում էմոցիոնալ ապրումների մասին: Անթույլատրելի է «կարմիր բերետավորների» կողմից լրագրողի

Аравот 

Շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ՝ Երևանյան լճի հարակից տարածքում

Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով: Շուրջ 130 հասուն ծառեր, ավելի քան 2000 թփեր ու բույսեր են տնկվելու կազմակերպված ծառատունկի ընթացքում: Այստեղ անցկացվել է ոռոգման նոր համակարգ, ժայռապատ հատվածների համար մշակվել է կանաչապատման հատուկ նախագիծ, կիրառվում են տեղանքային ճարտարապետության հետաքրքիր տարրեր: Երևանյան ջրամբարը կառուցվել է դեռևս 1970 թ. Հրազդան

Аравот 

Մետրոյով կգնամ «Գարեգին Նժդեհ» կայարան, գնամ տեսնեմ Երրորդ մասի մեր ժողովուրդն ինչպե՞ս է. Բագրատ սրբազանը՝ վաղվա անելիքների մասին

Նա կատակեց, որ երեկ իրեն սխալ տեղեկություն էին փոխանցել, թե Գագիկ Մելքոնյանն է թեկնածու. «Ինքը այսօր հերքել է: Հետո իմացանք, որ Աղազարյան Հովիկն է վարչապետի թեկնածուի հայց ներկայացրել: Այդ մարդը ձեզ ասում է, որ դուք փողով գնված մարդիկ եք, 70%-ը փողով գնված են: «Հայելի» մուլտֆիլմը տեսե՞լ եք»:

Аравот 

«Դավիթ Գյուրջինյան, վախենո՞ւմ եք աշխատավարձից զրկվելուց, նկատողություն ստանալուց». Բագրատ սրբազան

Սրբազանը դիմեց Դավիթ Գյուրջինյանին. «Լուրեր են հասնում, հաստատեք, կամ հերքեք, եթե ձայն չհանեցիք, ուրեմն ճիշտ է, դուք հավաքել եք դասախոսներ, դեկաններ եւ այլն եւ սպառնացել եք ինչ-որ ձեւով՝ ասելով, որ ոչ ոք իրավունք չունի որեւէ բանի մասնակցելու:

Аравот 

Այսօր ամբողջ Երևանում և մարզերում տեղի են ունեցել անհամաձայնության ակցիաներ

Այսօր ամբողջ Երևանում և մարզերում տեղի են ունեցել անհամաձայնության ակցիաներ։ Օրվա ընթացքում փակվել են․ Մալյան փողոցը Մյասնիկյան պողոտան Աբովյան փողոցը (Պլանի գլուխ) Թբիլիսյան խճուղին Հանրապետության փողոցը` երկու անգամ Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը երկու անգամ Տերյան փողոցը երկու անգամ Բուզանդի փողոցը Վարդանանց փողոցը Սարկավագի փողոցը երկու անգամ Քոչար-Վաղարշյան խաչմերուկը երկու անգամ Թումանյան փողոցը 3 հատվածներում Խանջյան փողոցը Տիգրան

Аравот 

Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի ու Խուրամ Ֆարուքի հանդիպման ժամանակ։  Նախաձեռնված նախագծերը հանրային կառավարման բարեփոխումներ են՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ թվային և խելացի փոխակերպումները համայնքի գլխավոր առաջնահերթություններից են, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարելու

Аравот 

«Երբ ուրախությունը խլված է, ամեն ինչ դառնում է սեւ ու մութ, Շամշադինում ասում են՝ “Let no one snatch your joy”, լավն ա չէ՞ մեր բարբառը». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը խոսեց ժողովրդից գողացված ուրախության մասին. «Երբ ավետարանական մեր Տիրոջ խոսքը լսում ես, երբ ասում է՝ թող ոչ ոք ու ոչինչ ձեր ուրախությունը չգողանա, չխլի, ընթերցում էինք, մեկնաբանում տարբեր ձեւերով, բայց կյանքով կարծես չէիր ապրում դա, չէիր զգում դա ինչ է: Վերջին 4 տարին նոր եմ զգացել, թե ինչքան խորություն կա այդ արտահայտության մեջ:

Аравот 

ՆԳՆ-ից պահանջում ենք գործուն միջոցներ ձեռնարկել զանգվածային ակցիաների ընթացքում լրագրողների և օպերատորների անխոչընդոտ աշխատանքն ապահովելու, նրանց դեմ բռնությունները բացառելու ուղղությամբ. ՀԿ-ներ

Մայիսի 13-ին Երևանում ընթացող բողոքի ակցիաները ցրելիս Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները խոչընդոտել են այդ իրադարձությունները լուսաբանող՝ ABCmedia.am լրատվական կայքի օպերատոր Մհեր Դավթյանի և 24news․am-ի լրագրող Մերի Մանուկյանի աշխատանքը։ Մասնավորապես՝ հրելու և գետնին գցելու արդյունքում Մերի Մանուկյանը վնասվածք է ստացել, կորցրել գիտակցությունը։ Թեև ոստիկաններն առաջին օգնություն են ցուցաբերել, այդուհանդերձ, անհրաժեշտություն է եղել լրագրողին հոսպիտալացնել։ Տավուշի

Аравот 

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Մայիսի 13-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Կեչիներ» կոչվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի

Аравот 

«Ցավ եմ ապրում, որ մեր իշխանությունները տարիներ շարունակ անգործություն են ցուցաբերել Արցախի անվտանգային պայմաններն ապահովելու գործում». Արցախի Շոշ համայնքի ղեկավար. Ա1+

«Արցախցին այժմ ոչ թե ապրում, այլև գոյատևում է։ Օդից կախված են մնում անպատասխան մնացած բազմաթիվ հարցեր…». Արցախի Շոշի համայնքի ղեկավար

Аравот 

Ադրբեջանը չի կատարել Կոմիտեի հանձնարարականները. ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։ 2024թ. ապրիլի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից

Аравот 

Հուսով եմ՝ անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ կխթանեք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության հաստատման գործընթացը. Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին: «Հայաստանը որդեգրել է

Аравот 

«Ես անձամբ չեմ քվեարկելու ՀՀ լեգիտիմ վարչապետի հրաժարականի պահանջին». ՔՊ պատգամավոր

Ըստ ՔՊ-ականի, հրապարակը լեցուն էր, մարդիկ դժգոհում են, որովհետեւ ոչ բոլորն են ուզում ապրել իրավական, օրինական երկրում, դժգոհում են պարեկների գործողություններից, իրավական նորմերից:

Аравот 

Հրանտ Բագրատյան. «Բոլոր քարոզիչները, որոնք ողջունում են Հայաստանից տարածքներ տալը թշնամուն, հանցագործ են եւ քրեական պատասխանատվություն պետք է կրեն»

Վլադիմիր Մովսիսյանի ջանքերով հետ էր բերվել 140 քկմ եւ ունեինք ստանալիք եւս 170 քկմ։ Իսկ հիմա Ադրբեջանը ստանում է շուրջ 5000 հեկտար, որը մոտավորապես հավասար է Երեւան քաղաքի 30 տոկոս տարածքին

Аравот 

Պարեկը Հնդկաստանի քաղաքացուց 20.000 դրամ կաշառք է ուզել, սակարկելու արդյունքում պայմանավորվել են 7000 դրամի շուրջ. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ հիշյալ քրեական վարույթի ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2024 թվականի