Май
2024

Новости за 21.05.2024

Аравот 

ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Կառույցից հայտնում են, որ 52-ամյա Վ․Հ-ին կալանավորելու որոշում է կայացվել։ Ըստ մեղադրանքի՝ նա յություբյան իր ալիքի միջոցով մարտի 26-ին, 27-ին, 28-ին, և ապրիլի 17-ին իր եթերների ժամանակ շարունակաբար կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչպես

Аравот 

Կապանում փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել են ԱԱԾ աշխատակիցներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Аравот 

Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ հետապնդումների փաստերն ակնհայտ են. «Թաթոյան» հիմնադրամ

Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»: Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ դա անելու փաստերն ակնհայտ են` Երբ 2018թ. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը նախաձեռնողները Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Մայր Աթոռի դեմ քաղաքական

Аравот 

Բլոգեր Արթուր Չախոյանն ազատ է արձակվել. ArmLur.am

ArmLur.am-ի տեղեկություններով բլոգեր Արթուր Չախոյանն ազատ է արձակվել: Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Չախոյաի հետ ձերբակալվել էին նաև այլ քաղաքացիներն. նրանք նույնպես ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ շենքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի

Аравот 

Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ-ից. «Sputnik Արմենիա»

Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա այն 181,5 հազար տոննայից, որը ՌԴ գյուղնախարարությունը բաշխել է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար։ Ռուսաստանից շաքարի արտահանման ժամանակավոր արգելքը սահմանվել է 2024 թվականի մայիսի սկզբից մինչև օգոստոսի 31-ը։ Այս միջոցառումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը, սակայն նախատեսվում է որոշակի ծավալներով շաքարի մատակարարում ԵԱՏՄ

Аравот 

Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն Գրիգորյանին սպասվում է պետական դավաճանության մեղադրանք․ Մովսես Շահվերդյան

«Ներկա իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խորհուրդ եմ տալիս՝ ձեռք քաշել սահմանազատման ցանկացած աշխատանքից, այդ խաղաղության պայմանագրից, այդ անհասկանալի նպատակներից։ Իրենց ոչ ոք չի լիազորել զբաղվել այդ աշխատանքներով, ընտրությունների ժամանակ իրենք նման ծրագրեր չեն ներկայացրել։ Եթե ուզում են նման հարցերով զբաղվել՝ դա կարող են անել միայն նոր ընտրությունների գնալու դեպքում՝ համապատասխան ծրագրերով։ Եթե իրենք շարունակեն իրենց

Аравот 

«Փետուրով մարդիկ վեր են կացել և ասում են՝ պիտի հարկենք». Բագրատ սրբազանը եկեղեցուն հարկելու մասին

«Իբր ԱԺ խոսնակը, որն իրեն նախագահ է հռչակել, ով միայն ԱԺ ներսում է հոխորտում, ԱԺ-ից դուրս թիկնապահներով բռնում է մարդկանց, որ ինքը վրաները  թքի ու նաև դրա համար ներողություն է խնդրում իր աջակիցներից ու ենթադրյալ հետևորդներից, նաև դրա համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում, այսօր հարկ է համարել ասելու, որ եկեղեցին պիտի հարկվի»,- սուրբ Աննա

Аравот 

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մայիսի 21-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ սլովենականը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Դեյան Վլադիչը: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության

Аравот 

«Մեր սխալը եղել է Արցախը հայկական հարցի փաթեթից առանձին դիտարկելը». Բագրատ սրբազան

«Մեր սխալը եղել է Արցախը հայկական հարցի փաթեթից առանձին դիտարկելը»,- այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելով օրը, ասաց Բագրատ սրբազանը: Նա համամիտ է,  այո, Արցախի հարցը գլխավոր հարցն է եղել, բայց առանձին չի եղել եւ իր գնահատմամբ, հենց այդտեղ է, որ սխալվել ենք: Ուստի, նա համոզված է՝ հայոց հարցի մեծ շարանում այդ հարցը պետք է

Аравот 

Խնդրո առարկա անձը անմրցելի է անտեղյակության մեջ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` Ալեն Սիմոնյանին. «Sputnik Արմենիա»

«Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են»,– «Sputnik Արմենիա»-ին ասաց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետը: Միքայել Աջապահյանն էլ նշեց, որ եկեղեցին գաղափարական պայքարի է ելել իրենց դեմ, գաղափարական մեթոդներով չեն կարող հաղթել, ռեպրեսիվ

Аравот 

«Զգում են, որ կորցնում են իշխանությունը, թիմակիցներին, փորձում են «դուխ» տալ». Արա Ռոստամյանը` ՔՊ-ական պատգամավորներին

«Ինչ ուզում են՝ թող ասեն. սրբազան պայքարը   ծրագրված՝ բոլոր հանգրվաններով անցնում է։ Պարզապես նրանք զգում են, որ կորցնում են իշխանությունը, թիմակիցներին, իրենց ասած խոսքով, փորձում են «դուխ» տալ։ Բայց Սրբազան պայքարն իր արդյունքն ունենալու է, բոլորս ականատես կլինենք այս իշխանության վերջնական վախճանին»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ,

Аравот 

«Դրա համար ե՞ն երկիրը վաճառել». Բագրատ սրբազանի պատասխանն Ալեն Սիմոնյանին

«Եթե այս շարժումը մեռած է, ինչո՞ւ են այդ ամբիոնից հայհոյում: Իրենք գործի չեն գնում այլեւս, իրենք գնում են այդ ամբիոնից հայհոյելու: Այդ ամբիոնը դարձել է հայհոյախոսության պատվանդան»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով խորհրդարանում, ՔՊ-ական պատգամավորների կողմից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մարելու մասին հայտարարություններին: «Իրենց կենսագրությունները նայեք, ով բերանը բացում

Аравот 

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր

Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր: Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ

Аравот 

Գլխավոր դատախազը ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL)

Аравот 

Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված երկօրյա բազմաշահառու քննարկում

Մայիսի 18-19-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Քննարկումը բազմաշահառու էր. մասնակցում էին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Ազգային ժողովի, ԱՄՆ դեսպանատան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, նախարարությունների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների

Аравот 

Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լեո Նիկոլյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, մայիսի 21-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ:Հանդիպման ավարտին դեսպան Անդրիուս Պուլոկասին շնորհակալություն է հայտնել ընդունելության

Аравот 

«Շարժման նպատակն է իրավաբանորեն արձանագրել այս իշխանության քաղաքական վախճանը»․ Աննա Գրիգորյան

«Ձեր կառավարման տարիների ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափված է, թշնամական զորքերը մխրճված են մեր երկրի ամբողջ տարածքով, մեր երկիրը շագրենի կաշվի պես փոքրանում է»։

Аравот 

Մեզ համար ինչ-որ մեկին հայհոյելը երբեք ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատություն․ Վազգեն Սաղաթելյան. shamshyan.com

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատվեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունը:Երեք ամիս հաղորդումներ վարելու սահմանափակում է գործելու

Аравот 

Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում

Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջեւ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ

Аравот 

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ  ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սբ. Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների

Аравот 

«Գունավոր բերետներին հրամայում եք անել ամեն ինչ, որ որեւէ պատգամավոր չմտնի Կիրանց, որովհետեւ Ալիեւը նման պահանջ է դրել»․ Արմենուհի Կյուրեղյան

«Դուք, որ կիրանցու, ոսկեպարցու քվեն էիք խնդրում, նրանց ասեցի՞ք, որ իրենց վկայականները ուժ չունեն: Դուք խաբել եք նրանց»։

Аравот 

Այցի նպատակն է խորացնելու համագործակցությունը ՀՀ բուհերի և  Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հալլեի համալսարանի պատվիրակությանը

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութեր համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական պատվիրակությանը և ուսանողներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Արևելյան և Հարավային Եվրոպայի բաժանմունքի տնօրեն պրոֆեսոր Մարտին Իլլերթի։ Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր