Май
2024

Новости за 23.05.2024

Аравот 

Շարունակական ջանքերն եմ ներդնելու մեր համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ․ ԵԽ գրասենյակի ղեկավարը՝ ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է նրան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ ԵԽ-ՀՀ համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել: Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում նաև այն աջակցության համար, որ տրամադրել եք մեր երկրին:

Аравот 

Բախվել են 7 ավտոմեքենաներ

Մայիսի 23-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Ford» (վարորդ՝ Մ․ Գ․), «Nissan»

Аравот 

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց»-ում բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ով արդեն տևական ժամանակ հացադուլ է իրականացնում «Զվարթնոց»-ում, բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից։ Տեսանյութը նկարահանած քաղաքացիները պնդում են, որ օդանավակայանի աշխատակիցները սադրել են Լեո Նիկոլյանին՝ փորձելով նրան երկրից արտաքսելու առիթ ստեղծել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման «Սրբազան պայքար» Տելեգրամ ալիք

Аравот 

Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին

Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։   «Քաղաքացիական պայմանագիր»

Аравот 

Հայաստանում էր Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության Վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը

Մայիսի 19-23-ը Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրեն Դոկտոր Փոփն այցելեց Հայաստան։ Երևանում  նա հետևեց «Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի» հայ-ամերիկյան համատեղ լսարանային վարժանքին և հանդիպեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և սահմանապահ զորքերի ղեկավար կազմի հետ։   Երևանում ԱՄՆ դեսպանատուն

Аравот 

«Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Ժամանակն է գործելու. կանանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքում» խորագրով ամփոփիչ համաժողովի շրջանակներում մայիսի 23-ին մասնակցել է պանելային քննարկման: Մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում կանանց առաջնորդության, հասարակական և քաղաքական կյանքում նրանց մասնակցության հետ: Մասնակիցները կիսվել

Аравот 

«Տավուշում տեղի ունեցողը սահմանազատում չէ. այն կոպտորեն խախտում է Կիրանցի ու այլ գյուղերի բնակիչների իրավունքները». «Թաթոյան» հիմնադրամ»

Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց ու նրա իրավունքներից: Սահմանազատումն առաջին հերթին մարդու ապահով կյանքի համար է: Տավուշում տեղի ունեցողը սահմանազատում չէ. այն կոպտորեն խախտում է Կիրանցի ու այլ գյուղերի բնակիչների իրավունքները: Չի կարելի թույլ տալ, որ ադրբեջանական հանցանքները թաքցվեն աշխարհից:   «Թաթոյան» հիմնադրամ»

Аравот 

Երևանում «Toyota Land Cruiser Prado»-ով վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ

Аравот 

Միրզոյանն ու Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Լուիս Բոնոյի հետ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումներին և դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային

Аравот 

Բնակարանում  ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը. Ռուբեն Մելիքյան

Քիչ առաջ բնակարանում  ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ ձերբակալությանը նախորդել էր նրա բնակարանի խուզարկությունը: Ըստ փաստաբանի դա տեղի է ունեցել` «ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»։

Аравот 

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 24-ին Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 29,7-րդ կմ-ից մինչև 30,3-րդ կմ ընկած հատվածում, ավտճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ճանապարհը սպասարկող ՃՇՇ աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի պարեկային ծառայության ծառայողները։ Խնդրում

Аравот 

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման գործում

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Аравот 

Թաթուլ Պետրոսյան. «Անկախությունից հետո Հայաստանում ձեւավորված կապիտալը կամ բիզնեսմեն կոչված սուբյեկտները չունեն հայրենիք եւ սրբություն»

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի»  ակումբում խոսելով ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած սպառնալի խոսքերի մասին’ արձանագրեց, որ ինքը բազմիցս առիթ ունեցել է ասելու, որ  անկախությունից հետո Հայաստանում ձեւավորված կապիտալը կամ բիզնեսմեն կոչված սուբյեկտները չունեն հայրենիք եւ սրբություն։ «Նրանց համար ամենակարեւորը, սրբությունը փողն է եւ իրենց կապիտալը։ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում հրապարակավ հայտարարում է, որ

Аравот 

Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին

Ռազմավարական բիզնես քեյսեր, անգնահատելի փորձ, նորարարական մոտեցումներ ու 25-ից ավելի միջոցառում է սպասվում CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ին, որի գլխավոր հովանավորն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիան է։ Մրցույթի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 21-ին։ Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս, կունենան ակտիվ թրեյնինգային օրեր քոուչների հետ, կմրցեն իրար հետ

Аравот 

«Ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների համար, նրանց ստեղծած արժեքները պահպանելն է». Ժաննա Անդրեասյան

Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել «Քեզ համար, Ազնավո՛ւր» և «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթների հաղթողներին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արաքսիա Սվաջյանը և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը: Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար՝ կարևորելով հոբելյանական տարվա մի շարք ծրագրերից զատ

Аравот 

«Որտե՞ղ է զիջումների վերջակետը, կարող է մարդիկ կան՝ Հանրապետության հրապարակի ժամի կողքն են տեսնում». IT մասնագետը՝ Բագրատ սրբազանին

Սրբազանն ասաց. «Մենք բացարձակ ոչինչ չգիտենք երկուստեք ինչ են խոսում, ինչ են պայմանավորվում, մենք գիտենք, որ թշնամին ասում է՝ ինչ ասենք, դա էլ կլինի, մենք ենք թելադրողը: Սա է պատճառը, որ ենք ասում ենք՝ դադար, ստոպ, կանգնե՛ք: Հաջորդը չգիտենք ինչ է լինելու, կարող է անկլավների հարցն է բարձրանալու»:

Аравот 

Քննարկվել են Հայաստանի եւ Բելգիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող

Аравот 

«Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգային շրջագայությունը Գերմանիայում

Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Գերմանիայում ունեցած համերգային շրջագայությունից։ Մայիսի 3-17-ը՝ կես ամսից ավելի, Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հայ երգի դեսպաններն իրենց կատարումներով զարդարում էին գերմանական 4 տարբեր քաղաքների պատկառելի հարթակները, հայ արվեստով լցնում տեղի տաճարներն ու մարդկանց սրտերը։ Շրջագայությունը սկսվեց Համբուրգ քաղաքից: Երգչախմբի առաջին համերգը կայացավ սուրբ Գերտրուդի տաճարում՝ տեղի հայտնի

Аравот 

Երևան-Իջևան ճանապարհին վթարի հետևանքով 4 հոգի հոսպիտալացվել է

Մայիսի 23-ին, ժամը 14:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին, բախվել են